Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 4/1 էջ 3–4
  • Տրամաբանվա՞ծ պետք է լինի հավատը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տրամաբանվա՞ծ պետք է լինի հավատը
  • 2002 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ շատերը հավատ չունեն
    2002 Մեր թագավորական ծառայությունը
2002 Դիտարան
w02 4/1 էջ 3–4

Տրամաբանվա՞ծ պետք է լինի հավատը

«Չափազանց շատ են այն մարդիկ, ովքեր որևէ կրոնի են հետևում, որպեսզի ստիպված չլինեն մտածել ինչ–​ինչ հարցերի շուրջ,— գրում է ԱՄՆ–ի աստվածաբանական սեմինարիաներից մեկի դեկանը։— Նրանք պարզապես ցանկանում են ամեն ինչի կուրորեն հավատալ»։

ԲԱՆՆ այն է, որ մեծամասամբ հավատացյալ մարդիկ ամենևին էլ չեն խորհում այն մասին, թե ինչու են հավատում կամ թե արդյոք իրենց հավատը բավարար հիմքեր ունի։ Զարմանալի էլ չէ, որ կրոնը դարձել է մի թեմա, որի մասին շատերը դժկամությամբ են խոսում։

Ցավոք, այնպիսի սովորույթներ, ինչպիսիք են կրոնական պատկերներ օգտագործելն ու անգիր արած աղոթքներ ասելը, նույնպես չեն մղում մարդուն տրամաբանելու։ Այս սովորությունները տպավորիչ ճարտարապետության, ապակենկարների ու դյութիչ երաժշտության հետ մեկտեղ քիչ թե շատ տալիս են միլիոնավոր մարդկանց կրոնական կյանքի պատկերը։ Թեև որոշ եկեղեցիներ պնդում են, թե իրենց դավանանքը հիմնված է Աստվածաշնչի վրա, նրանք իրենց «հավատա Հիսուսին ու կփրկվես» պատգամով մարդկանց ետ են պահում Աստվածաշունչը լրջորեն ուսումնասիրելուց։ Մյուսներն էլ սոցիալական կամ քաղաքական ավետարաններ են քարոզում, այսինքն՝ քրիստոնեական սկզբունքների միջոցով փորձում են սոցիալական կամ քաղաքական խնդիրներ լուծել։ Ինչի՞ է բերում այս ամենը։

Մի գրող Հյուսիսային Ամերիկայում տիրող կրոնական իրավիճակի մասին ասաց. «Քրիստոնեությունը.... սկսում է մակերեսային բնույթ ստանալ, [և] այն դավանողները աղքատիկ գիտելիքներ ունեն իրենց հավատի մասին»։ Իսկ մի լրագրող ԱՄՆ–ին նույնիսկ համարեց «աստվածաշնչյան գիտելիքների առումով անգրագետների երկիր»։ Եթե անկեղծ լինենք, այս դիտարկումները ճիշտ են նաև մյուս այն երկրների առնչությամբ, որտեղ գերակշռում է այսպես կոչված քրիստոնեությունը։ Ոչ քրիստոնեական շատ կրոններ էլ են այնպես անում, որ տեղ չի մնում տրամաբանության համար։ Նրանք շեշտը դնում են եկեղեցական երգերի, ծիսական աղոթքների ու մեդիտացիայի զանազան ձևերի վրա. վերջիններս ոչ թե տրամաբանված, կառուցողական մտածողություն, այլ խորհրդապաշտություն են պարունակում։

Սակայն այդ նույն մարդիկ, որոնց ամենևին էլ չի հետաքրքրում իրենց կրոնական համոզմունքների հիմնավորված ու ճշմարտացի լինելը, հաճախ են մանրակրկիտ քննության ենթարկում այն, ինչը կապված է իրենց առօրեական հարցերի հետ։ Մի՞թե տարօրինակ չէ, երբ անհատը, որ հանգամանորեն քննում է, թե ինչ ավտոմեքենա գնի, որը մի գեղեցիկ օր հայտնվելու է «ավտոգերեզմանոցում», իր կրոնի մասին ասում է. «Եթե դա գոհացրել է իմ ծնողներին, ուրեմն ինձ էլ է գոհացնում»։

Եթե իսկապես ցանկանում ենք հաճեցնել Աստծուն, ապա չպե՞տք է արդյոք լրջորեն քննենք մեր համոզմունքների ճշմարտացիությունը։ Խոսելով իր օրերում ապրող որոշ կրոնասեր մարդկանց մասին՝ Պողոս առաքյալն ասաց, որ նրանց «նախանձախնդրությունը հիմնված չէ Աստծու ճշմարիտ գիտության վրա» (Հռովմայեցիս 10։2, ԱՆԹ)։ Նման մարդկանց կարելի է համեմատել ջանասեր ներկարարի հետ, որը ներկում է տունը, բայց ոչ տանտիրոջ պատվիրած գույներով։ Գուցեև ներկարարը գոհ է իր աշխատանքից, բայց գոհ կլինի՞ արդյոք տան տերը։

Իսկ ճշմարիտ երկրպագության առնչությամբ ի՞նչն է ընդունելի Աստծուն։ Աստվածաշնչում ասվում է. «Սա բարի եւ ընդունելի է մեր Փրկիչ Աստուծոյ առաջին, որ կամենում է որ ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան» (Ա Տիմոթէոս 2։3, 4, ԱԹ)։ Գուցե ոմանց թվա, թե անկարելի է այդ ճշգրիտ գիտությունը գտնել, երբ շուրջբոլորն այդքան կրոններ կան։ Բայց խորհեցե՛ք. եթե Աստված կամենում է, որ մարդիկ ճշմարտության ճշգրիտ գիտությանը գան, մի՞թե նա կթաքցնի այդ գիտությունը նրանցից։ Աստվածաշունչն ասում է, որ այդպես չէ. «Եթէ [Աստծուն] որոնես, նա կ’գտնուի քեզանից» (Ա Մնացորդաց 28։9)։

Ինչպե՞ս է Աստված իրեն հայտնի դարձնում նրանց, ովքեր անկեղծորեն փնտրում են իրեն։ Այս հարցի պատասխանը կարելի է գտնել հաջորդ հոդվածում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը