Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 10/15 էջ 27
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2002 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Միջկրոնական համագործակցություն. ընդունելի՞ է Աստծուն
    2014 Դիտարան
  • Ո՞րն է Եհովայի վկաների տեսակետը միջդավանանքի վերաբերյալ
    2010 Դիտարան
  • Եհովայի վկաները մասնակցո՞ւմ են միջդավանանքային գործերի
    Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
  • Երկրպագության վայրեր
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
Ավելին
2002 Դիտարան
w02 10/15 էջ 27

Ընթերցողների հարցերը

Միջդավանություն չէ՞ արդյոք կրոնական որևիցե խմբից շենք գնելը՝ այն Թագավորության սրահ դարձնելու նպատակով։

Մեծամասամբ, Եհովայի վկաները խուսափում են ուրիշ կրոնների հետ այդպիսի գործարքների մեջ մտնելուց։ Նման քայլը, սակայն, իրենից միջդավանություն չի ներկայացնում։ Այն կարելի է դիտել զուտ որպես գործարք՝ մի անգամ կատարված։ Եհովայի վկաների ժողովը չի համագործակցում կրոնական այլ խմբավորումների հետ երկրպագության համար շինություն կառուցելու և հետագայում այն նրանց հետ միասին օգտագործելու հարցում։

Ո՞ր գործողությունն է Եհովան համարում միջդավանություն։ Տեսնենք, թե ինչ ցուցում տվեց Պողոս առաքյալը. «Անհաւատների հետ այլախառն լծակից մի լինիք. որովհետեւ ի՞նչ մասնակցութիւն ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. եւ ի՞նչ հաղորդութիւն ունի լոյսը խաւարին հետ։ Եւ ի՞նչ միաբանութիւն ունի Քրիստոսը Բելիարի հետ. կամ ի՞նչ բաժին ունի հաւատացեալն անհաւատի հետ։ Կամ ի՞նչ համաձայնութիւն ունի Աստուծոյ տաճարը կուռքերի հետ.... Նորա համար՝ նորանց միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք։ Եւ ես կ’ընդունեմ ձեզ» (Բ Կորնթացիս 6։14–18(ա))։ Ի՞նչ նկատի ուներ Պողոսը «մասնակցություն» և «հաղորդություն» բառերն ասելիս։

Պողոսը նկատի ուներ կռապաշտների և անհավատների հետ համատեղ երկրպագությունն ու հոգևոր գործունեությունը։ Նա նախազգուշացնում էր, որ Կորնթոսի քրիստոնյաները մասնակից չլինեին ‘դևերի սեղանին’ (Ա Կորնթացիս 10։20, 21)։ Այսպիսով՝ միջդավանությունը կրոնական այլ կազմակերպությունների երկրպագությանը, նրանց հոգևոր գործունեությանը մասնակից լինելն է (Ելից 20։5; 23։13; 34։12)։ Եթե կրոնական որևէ կազմակերպությունից շինություն է գնվում, դա պարզապես արվում է Թագավորության սրահի համար շենք ձեռք բերելու նպատակով։ Գործածության մեջ դրվելուց առաջ այնտեղից հեռացվում են կեղծ երկրպագության հետ կապված բոլոր բաները։ Դրանից հետո շենքը նվիրվում է Եհովային՝ միայն նրան երկրպագելու համար։ Այս դեպքում ճշմարիտ ու կեղծ երկրպագությունների միջև ոչ մի մասնակցություն կամ հաղորդակցություն չի կատարվում։

Գործարքի հետ կապված մանրամասները քննարկելիս հարկավոր է նվազագույնի հասցնել շփումը մյուս խմբավորման անդամների հետ՝ սահմանափակվելով զուտ գործի հետ կապված հարցերով։ Անհրաժեշտ է, որ քրիստոնեական ժողովի անդամները հիշեն «անհաւատների հետ այլախառն լծակից» չլինելու վերաբերյալ Պողոսի նախազգուշացումը։ Թեև մենք այլ կրոն դավանողներից մեզ վեր չենք դասում, այնուամենայնիվ խուսափում ենք նրանց հետ ընկերակցելուց կամ նրանց երկրպագության մեջ ներգրավվելուց։a

Իսկ տեղին կլինի՞ արդյոք, որ ժողովը վարձի մի այնպիսի շենք, որը պատկանում է ինչ–​որ կրոնական կազմակերպության։ Շենքը վարձելը այդ կրոնական կազմակերպության անդամների հետ կանոնավորապես հանդիպել կնշանակի, ինչից հարկավոր է խուսափել։ Նույնիսկ մի հանդիպման համար նման սրահ վարձելուց առաջ երեցների խորհուրդը պետք է քննի հետևյալ հարցերը. տվյալ շինության ներսում և դրսում կուռքեր կամ կրոնական խորհրդանիշներ չկա՞ն արդյոք։ Ինչպե՞ս դրան կվերաբերվեն շրջապատում ապրող մարդիկ։ Ժողովի անդամներից որևէ մեկի համար դա գայթակղություն չի՞ հանդիսանա (Մատթէոս 18։6; Ա Կորնթացիս 8։7–13)։ Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելուց հետո երեցները համապատասխան որոշում կկայացնեն։ Բացի այդ, նման շենք գնելու և այն Թագավորության սրահ դարձնելու հարցում երեցները պետք է հաշվի առնեն ինչպես իրենց սեփական խիղճը, այդպես էլ ժողովի անդամների։

[ծանոթագրություն]

a Ավելի մանրամասն տեղեկանալու համար, թե որքանով է տեղին գործարքների մեջ մտնել Եհովայի բարեհաճությունը չվայելող կազմակերպությունների հետ, տե՛ս «Դիտարան», ապրիլի 15, 1999 թ., էջ 28, 29, ռուս.։

[նկար 27–րդ էջի վրա]

Այս Թագավորության սրահը, որ նախկինում սինագոգ էր, գնվել է ու ձևափոխվել

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը