Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 12/15 էջ 32
  • Ովքե՞ր էին երեք իմաստունները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ովքե՞ր էին երեք իմաստունները
  • 2002 Դիտարան
2002 Դիտարան
w02 12/15 էջ 32

Ովքե՞ր էին երեք իմաստունները

Հիսուսի ծնունդը պատկերող նկարներում կարող ենք հանդիպել այսպիսի տեսարանի. պատմուճան հագած երեք տղամարդ՝ իրենց ուղտերով, մտնում են այն ախոռը, որտեղ գտնվում է փոքրիկ Հիսուսը՝ մսուրի մեջ պառկած։ Շքեղ հագնված այդ այցելուներին սովորաբար անվանում են «երեք իմաստուններ»։ Իսկ ի՞նչ է նրանց մասին հայտնում Աստվածաշունչը։

Աստվածաշունչը տեղեկացնում է, որ այդ իմաստունները «արեւելքից» էին և Հիսուսի ծննդյան մասին այնտեղ էին իմացել (Մատթէոս 2։1, 2, 9)։ Հրեաստան ժամանելու համար նրանք պետք է որ երկար ճանապարհ անցած լինեին։ Ուստի Հիսուսն այլևս նորածին չէր, երբ այդ մարդիկ գտան նրան, և ոչ էլ գտնվում էր ախոռում։ Ընդհակառակը՝ Մարիամին ու երեխային նրանք գտան տան մեջ (Մատթէոս 2։11)։

Աստվածաշնչում այդ մարդիկ կոչվում են մոգեր (կարելի է անվանել նաև աստղագետներ), սակայն այնտեղ չի նշվում, թե նրանք քանի հոգի էին։ Մի աշխատության մեջ ասվում է. «Այդ մոգերը կապ ունեին աստղագիտության հետ. դա երևում է այն բանից, որ աստղը հրաշքով նրանց տարավ Բեթլեհեմ» («The Oxford Companion to the Bible»)։ Աստվածաշունչը դատապարտում է մոգության բոլոր ձևերը, ինչպես նաև աստղերի օգնությամբ ինչ–​որ բանի մասին տեղեկություններ ձեռք բերելու սովորությունը, որ սկիզբ է առել Բաբելոնում (Բ Օրինաց 18։10–12; Եսայիա 47։13)։

Այդ մարդկանց բերած լուրը լավ արդյունքներ չբերեց։ Այն բորբոքեց չար Հերովդես թագավորի նախանձն ու զայրույթը։ Դրա հետևանքով Հովսեփը Մարիամի ու փոքրիկ Հիսուսի հետ միասին փախավ Եգիպտոս, իսկ Բեթլեհեմում եղող բոլոր տղա երեխաները՝ երկու տարեկան և դրանից ցածր, կոտորվեցին։ Մոգերի հայտնած տեղեկությունների հիման վրա Հերովդեսը մանրազնին կերպով ճշտել էր Հիսուսի ծննդյան ժամանակը (Մատթէոս 2։16)։ Հաշվի առնելով այն, թե նրանց այցելությունը ինչ դժբախտություններ պատճառեց՝ տրամաբանական կլինի եզրակացնել, որ իրենց տեսած աստղը, ինչպես նաև «Հրէաների ծնուած թագաւոր[ի]» մասին իրենց բերած լուրը Աստծո թշնամուց էին՝ Սատանայից, որը ցանկանում էր սպանել Հիսուսին (Մատթէոս 2։1, 2)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը