Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 11/15 էջ 27
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2003 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ Եհովայի վկաները ծննդյան տարեդարձ չեն նշում
    Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
  • Բոլո՞ր տոնակատարություններն են հաճելի Աստծուն
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Աստծուն տհաճ տոներ և սովորույթներ
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Բոլո՞ր տոնակատարություններն են հաճելի Աստծուն
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
2003 Դիտարան
w03 11/15 էջ 27

Ընթերցողների հարցերը

Ինչպիսի՞ տեսակետ պետք է ունենա քրիստոնյան ծննդյան ամսվա հետ կապված թանկարժեք քարերի վերաբերյալ։

Կկրի քրիստոնյան հատուկ թանկարժեք քարով մատանի, թե՝ ոչ, զուտ անձնական որոշում է (Գաղատացիս 6։5)։ Սակայն կան կարևոր գործոններ, որոնք հարկավոր է հաշվի առնել այդ որոշումը կայացնելուց։

Որոշ մշակույթներում թանկարժեք քարերը անհատի ծննդյան ամսվա հետ են կապում։ «Բրիտանական հանրագիտարանը» ծննդյան ամսվա հետ կապված թանկարժեք քարերի վերաբերյալ նշում է. «Դրանք թանկարժեք քարեր են, որոնք կապ ունեն ծննդյան օրվա հետ, և տարածված կարծիք կա, թե դրանք կրելով՝ մարդիկ բախտավոր կլինեն կամ լավ առողջություն կունենան»։ Նույն աղբյուրը նաև նշում է. «Հնուց ի վեր աստղագուշակները որոշ թանկարժեք քարերի գերբնական ուժեր են վերագրել»։

Հատկապես վաղեմի ժամանակներում շատերը հավատում էին, որ ծննդյան ամսվա հետ կապված թանկարժեք քարերը բախտավորություն են պարգևում դրանք կրողին։ Հավատո՞ւմ են արդյոք ճշմարիտ քրիստոնյաները նման գաղափարի։ Ո՛չ, որովհետև նրանք գիտեն, որ Եհովան դատապարտեց բոլոր նրանց, ովքեր լքել էին իրեն և վստահում էին բախտի աստծուն (Եսայիա 65։11, ԱԱ, ծան.)։

Միջին դարերում բախտագուշակները յուրաքանչյուր ամսվա համար մի թանկարժեք քար էին ընտրում։ Նրանք նաև հորդորում էին մարդկանց կրել իրենց ծննդյան ամսվա թանկարժեք քարը՝ իբրև չարիքից պաշտպանվելու միջոց։ Բայց ըստ Աստվածաշնչի՝ քրիստոնյան սխալ կվարվի, եթե առաջնորդվի մասնագետ բախտագուշակների ասածով, քանի որ Աստվածաշունչը դատապարտում է նրանց (Բ Օրինաց 18։9–12)։

Ճիշտ չի լինի նաև, եթե քրիստոնյան թանկարժեք քարով մատանիներին առանձնահատուկ նշանակություն տա։ Եհովայի վկաները ծննդյան օրերը չեն նշում։ Եվ դա այն պատճառով, որ նման տոնակատարությունները չափից շատ են ուշադրություն հրավիրում անհատի վրա։ Աստվածաշնչում արձանագրված երկու ծննդյան տոնակատարություններն էլ նշել են այնպիսի կառավարիչներ, որոնք Աստծո ծառաներ չեն եղել (Ծննդոց 40։20; Մատթէոս 14։6–10)։

Ոմանք կարծում են, թե ծննդյան ամսվա հետ կապված թանկարժեք քարերով մատանի կրելը անհատի բնավորության վրա դրական ազդեցություն է գործում։ Սակայն ճշմարիտ քրիստոնյաները չեն հավատում դրան, որովհետև նրանք գիտեն, որ «նոր մարդին», կամ՝ նոր անձնավորություն հագնելը կատարվում է Աստծո սուրբ ոգու ազդեցության ներքո, նաև երբ անհատը կյանքում կիրառում է աստվածաշնչյան սկզբունքները (Եփեսացիս 4։22–24)։

Այս հարցում շատ կարևոր դեր է խաղում մղումը։ Երբ քրիստոնյան որոշում է՝ կրել ծննդյան ամսվա հետ կապ ունեցող թանկարժեք քարով մատանի, թե՝ ոչ, նա պետք է հարց տա իրեն. «Ես ցանկանում եմ կրել այս մատանին լոկ այն պատճառով, որ քա՞րն է ինձ դուր գալիս, թեկուզև այն, այսպես կոչված, ծննդյան ամսվա հետ կապված թանկարժեք քարերով մատանի է, թե՞ ես ինչ–​որ չափով գտնվում եմ այն սնոտիապաշտական գաղափարների ազդեցության տակ, որ ոմանք վերագրել են այս թանկարժեք քարերին»։

Քրիստոնյան պետք է քննի իր սիրտը, որպեսզի պարզի իր մղումները։ «Ամեն զգուշութիւնից առաւել զգուշացիր քո սրտին, որ նորանից է կեանքի ելքը»,— ասում է Աստվածաշունչը (Առակաց 4։23)։ Ծննդյան հետ կապված թանկարժեք քարերի վերաբերյալ որոշում կայացնելիս ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր քրիստոնյա ստուգի իր մղումները, ինչպես նաև հաշվի առնի, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդպիսի քայլը իր և ուրիշների վրա (Հռովմայեցիս 14։13)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը