Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 1/15 էջ 30
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2004 Դիտարան
2004 Դիտարան
w04 1/15 էջ 30

Ընթերցողների հարցերը

Ինչպե՞ս պատահեց, որ Հուդան սեռական կապի մեջ մտավ մի կնոջ հետ, որը, ըստ նրա, պոռնիկ էր, ինչպես ասվում է Ծննդոց 38։15, 16–ում։

Այն կինը, որի հետ Հուդան սեռական կապի մեջ մտավ և որը, ըստ նրա, պոռնիկ էր, իրականում պոռնիկ չէր։ Համաձայն «Ծննդոց» 38–րդ գլխի՝ հետևյալը պատահեց։

Հուդայի առաջնեկը դեռ որդի չուներ իր կնոջից՝ Թամարից, երբ Եհովան սպանեց նրան, քանի որ նա «չար էր Եհովայի առաջին» (Ծննդոց 38։7)։ Այն ժամանակներում տագրության պարտավորությունը ընդունված երևույթ էր։ Համաձայն այդ պարտավորության՝ երբ տղամարդը մահանում էր առանց ժառանգ թողնելու, նրա եղբայրը պետք է ամուսնանար նրա կնոջ հետ, որպեսզի սերունդ առաջ բերեր։ Բայց Հուդայի երկրորդ որդին՝ Օնանը, չցանկացավ կատարել իր պարտավորությունը, և Աստված սպանեց նաև նրան։ Հուդան իր հարս Թամարին հայրական տուն ուղարկեց, մինչև որ իր երրորդ որդի Սելոմը կմեծանար ու կամուսնանար նրա հետ։ Տարիները անցան, բայց Հուդան Սելոմին չամուսնացրեց Թամարի հետ։ Հուդայի կնոջ մահանալուց հետո Թամարը որոշեց ժառանգ ստանալ Հուդայից. մի իսրայելացուց, որն իր սկեսրայրն էր եղել։ Թամարը զգեստափոխվեց՝ հագնելով տաճարային պոռնկի շորեր, ու նստեց այն ճանապարհին, որտեղով, ինչպես նա գիտեր, անցնելու էր Հուդան։

Հուդան սեռական կապի մեջ մտավ Թամարի հետ՝ չիմանալով, որ այդ կինը Թամարն էր։ Իր մատուցած ծառայությունների համար Թամարը, խորաթափանցություն դրսևորելով, Հուդայից ստացավ գրավներ և դրանց միջոցով հետագայում ապացուցեց, որ հղիացել է նրանից։ Երբ ճշմարտությունը բացահայտվեց, Հուդան չմեղադրեց նրան, այլ խոնարհաբար ընդունեց. «Նա ինձանից արդար է. որովհետեւ նորան իմ որդի Սելօմին չ’տուի»։ Եվ նա «այլ եւս չ’գիտաց նորան», ինչը բավական պատշաճ էր (Ծննդոց 38։26)։

Հուդան սխալ քայլ կատարեց, որ իր որդի Սելոմին չամուսնացրեց Թամարի հետ, ինչպես խոստացել էր։ Նաև, նա սեռական կապի մեջ մտավ մի կնոջ հետ, որը, ըստ նրա, տաճարային պոռնիկ էր։ Այս բանը հակառակ էր Աստծո սահմանած չափանիշին, համաձայն որի՝ տղամարդը կնոջ հետ կարող էր սեռական հարաբերություններ ունենալ միայն ամուսնական շրջանակներում (Ծննդոց 2։24)։ Սակայն, Հուդան իրականում սեռական կապի մեջ մտավ ոչ պոռնկի հետ։ Նա ակամա իր որդի Սելոմի տեղը բռնեց՝ կատարելով տագրության պարտավորությունը ու այդպիսով հայր դառնալով օրինական ժառանգի։

Իսկ ինչ վերաբերում է Թամարին, նա անբարոյականություն չէր արել։ Նրա երկվորյակ որդիները չէին համարվում պոռնկությունից ծնված երեխաներ։ Երբ բեթլեհեմցի Բոոսը, ելնելով տագրության պարտավորությունից, կնության վերցրեց մովաբացի Հռութին, Բեթլեհեմի ծերերը հավանությամբ արտահայտվեցին Թամարի որդի Փարեսի մասին՝ Բոոսին ասելով. «Քո տունը Փարէսի տան պէս լինի, որին Թամարը ծնեց Յուդայի համար այն սերունդով՝ որ Տէրը կ’տայ քեզ այս նորահասակ կնկանից» (Հռութ 4։12)։ Փարեսի անունը նույնպես հայտնվում է Հիսուս Քրիստոսի տոհմաբանության մեջ (Մատթէոս 1։1–3; Ղուկաս 3։23–33)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը