Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 2/1 էջ 32
  • Նմա՞ն ես «լագանի աունա» ծառին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նմա՞ն ես «լագանի աունա» ծառին
  • 2006 Դիտարան
2006 Դիտարան
w06 2/1 էջ 32

Նմա՞ն ես «լագանի աունա» ծառին

ՊՈՐՏ ՄՈՐՍԲԻ քաղաքի մոտակա գյուղերից մեկում (Պապուա Նոր Գվինեա) երկու քարոզիչներ տուն էին վերադառնում ծառայությունից։ Ճանապարհին նրանք մի գեղեցիկ ծառ տեսան։ «Սա «լագանի աո՛ւնա»–ն է»,— ասաց նրանցից մեկը, որը տարիքով ավելի մեծ էր։ Ապա նայելով երիտասարդին՝ շարունակեց. «Այս անունը նշանակում է «տարեկան ծառ»։ Ի տարբերություն բազմաթիվ արևադարձային ծառերի՝ «լագանի աունա»–ն ամեն տարի կորցնում է իր տերևները ու կարծես մահանում։ Սակայն երբ սկսվում են անձրևները, ծառը վերակենդանանում է, ծաղիկ է տալիս և նորից հմայում իր գեղեցկությամբ»։

«Լագանի աունա» կոչվող այս ծառից, որը հայտնի է «դելոնիքս թագավորական» («Delonix Regia») անվամբ, կարելի է մի կարևոր սկզբունք քաղել։ Որոշ մասնագետներ այն դասում են աշխարհի ամենագեղեցիկ հինգ ծաղկող ծառերի շարքը։ Թեպետ չորային շրջանում այն կորցնում է իր ծաղիկներն ու տերևները, սակայն պահպանում է ջրի իր պաշարը։ Ծառն ունի հզոր արմատային համակարգ։ Նրա արմատները, որ թափանցում են հողի խորքերը, կարող են աճել ժայռերի շուրջ։ Այդպես ծառը կանգուն է մնում սաստիկ քամիների ժամանակ։ Փաստորեն, «լագանի աունա»–ն բարգավաճում է շնորհիվ այն բանի, որ կարողանում է հարմարվել դժվար հանգամանքներին։

Հնարավոր է՝ մենք հայտնվենք այնպիսի իրավիճակներում, երբ փորձության կենթարկվի մեր հավատը։ Ի՞նչը կօգնի, որ կարողանանք տոկալ։ «Լագանի աունա»–ի նման՝ կարող ենք «ներծծել» և պահպանել Աստծու Խոսքի կենսատու ջուրը։ Բացի այդ, պետք է ամուր բռնենք մեր ‘ժայռից’՝ Եհովայից, ինչպես նաև նրա կազմակերպությունից (Բ Թագաւորաց 22։3)։ Այս հիասքանչ ծառը հիշեցնում է մեզ, որ նույնիսկ ծանր պայմաններում կարող ենք հոգևորապես ուժեղ և գեղեցիկ մնալ, եթե օգտվենք այն միջոցներից, որոնք տրամադրում է Եհովան՝ մեզ օգնելու համար։ Այդպես վարվելով՝ կժառանգենք Աստծու «խոստմունքները», այդ թվում նաև հավիտենական կյանքի խոստումը (Եբրայեցիս 6։12; Յայտնութիւն 21։4)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը