«Ո՞րն է մեր գոյության իմաստը»
ՆՈԲԵԼՅԱՆ մրցանակի դափնեկիր Էլի Վիզելը, որ վերապրել է նացիստական ջարդերից, մի անգամ ասաց. «Դա ամենակարևոր հարցն է, որի շուրջ մարդ արարածը միշտ մտածում է»։ Ի՞նչ հարց։ Այն հետևյալն է. «Ո՞րն է մեր գոյության իմաստը»։
Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք այդ մասին։ Շատերն են մտածել, բայց պատասխանը չեն գտել։ Անգլիացի պատմաբան Առնոլդ Թոյնբին, փորձելով սահմանել կյանքի իմաստը, գրեց. «Իրականում մարդու գոյության իմաստն այն է, որ նա փառաբանի Աստծուն և հավիտյան ուրախություն ստանա Նրանից»։
Հետաքրքրական է, որ երեք հազարամյակ առաջ մեկ այլ անձնավորություն, որը խոր հասկացողություն ուներ կյանքից, արդեն գտել էր այդ հարցի սպառիչ պատասխանը։ Այդ մարդը իմաստուն Սողոմոն թագավորն էր, որ ասաց. «Բոլոր խօսքի վախճանը լսենք. Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար» (Ժողովող 12։13)։
Հիսուս Քրիստոսը՝ Աստծու Որդին, ապրեց այս կարևոր սկզբունքի համաձայն։ Երկրի վրա եղած ժամանակ նա ամեն բան արեց, որպեսզի փառաբանի իր երկնային Հորը։ Արարչին ծառայելը Հիսուսի կյանքը դարձրեց իմաստալից ու հագեցած։ Ուստի պատահական չէ, որ նա ասաց. «Իմ կերակուրը նա է, որ ինձ ուղարկողի կամքն անեմ» (Յովհաննէս 4։34)։
Այսպիսով՝ ո՞րն է մեր գոյության իմաստը։ Հիսուսի, Սողոմոնի և Աստծու մյուս բազմաթիվ ծառաների պես՝ մենք, կատարելով Աստծու կամքը, կարող ենք գտնել կյանքի իսկական իմաստը և միշտ երջանիկ լինել։ Կցանկանայի՞ք ավելին իմանալ, թե ինչպես կատարել Աստծու կամքը և նրան երկրպագել «հոգով եւ ճշմարտութիւնով» (Յովհաննէս 4։24)։ Ձեր մոտակայքում բնակվող Եհովայի վկաները սիրով կօգնեն ձեզ գտնելու այն հարցի պատասխանը, թե որն է մեր գոյության իմաստը։