Հիշարժան իրադարձություն երկուշաբթի, ապրիլի 2
Մ.թ. 33 թ. հրեական նիսան ամսվա 14–ն էր։ Հիսուսը, իր առաքյալներին տալով մի գավաթ գինի և մի կտոր անթթխմոր հաց, ասաց. «Այս արէք իմ յիշատակի համար» (Ղուկաս 22:19)։
Ամեն տարի Եհովայի վկաներն ամբողջ աշխարհում հավաքվում են նշելու Հիսուսի մահը։ Նրանք դա անում են այնպես, ինչպես որ Քրիստոսն այդ գիշեր պատվիրեց՝ ասելով հիշյալ խոսքերը։ Այս տարի նիսանի 14–ը սկսվում է ապրիլի 2–ին՝ երկուշաբթի երեկոյան՝ մայրամուտից հետո։ Սրտանց հրավիրում ենք Ձեզ միանալու մեզ այդ հիշարժան երեկոյին։ Հանդիպման կոնկրետ վայրը և ժամը Դուք կարող եք իմանալ Ձեր հարևանությամբ ապրող Եհովայի վկաներից։