«Տե՛ր, ինչո՞ւ էիր լռում»
ԱՅՍ խոսքերն ասել է Բենեդիկտոս XVI–ը, ով 2006 թ. մայիսի 28–ին այցելեց Լեհաստանի Օսվենցիմ կոչվող նախկին համակենտրոնացման ճամբարը, որտեղ նացիստները սպանել էին հարյուր–հազարավոր հրեաների և այլ մարդկանց։ Այնուհետև նա ավելացրել է՝ ասելով. «Այս վայրի հետ կապված որքան շատ հարցեր են առաջանում։ Անընդհատ միտքդ են գալիս հետևյալ հարցերը՝ որտե՞ղ էր Աստված այդ ժամանակ, ինչո՞ւ էր նա լռում, ինչպե՞ս կարող էր նա թույլ տալ այսքան շատ արյունահեղություններ, ինչպե՞ս կարող էր թույլ տալ, որ չարը հաղթի.... Մենք պետք է շարունակենք խոնարհաբար, սակայն հաստատակամորեն աղերսել Աստծուն՝ գործի՛ անցիր, մի՛ մոռացիր մարդկությանը՝ քո ստեղծագործությանը»։
Պապի խոսքերը խառնաշփոթ իրավիճակ ստեղծեցին։ Ոմանք նկատեցին, որ Պապը բացահայտորեն խուսափում էր կոնկրետ բաների մասին խոսելուց, օրինակ՝ անտիսեմիտիզմի մասին, որը կապ ուներ Օսվենցիմի ճամբարում տեղի ունեցած դաժանությունների հետ։ Մյուսները մեկնաբանեցին նրա խոսքերը որպես փորձ՝ մեղմելու Հովհաննես Պողոս II–ի պահանջը մեղքերի թողության համար, որոնք գործել էր եկեղեցին։ Իսկ կաթոլիկ լրագրող Ֆիլիպո Ջենթիլոնին նկատեց. «Տրամաբանական էր, որ, բախվելով այն հարցին, թե որտեղ էր Աստված, մի հարց, որը չունի պատասխան, մեկնաբանները փոխարենը պահանջեցին ավելի հեշտ հարցի պատասխան՝ որտե՞ղ էր Պիոս XVI–ը»։ Մեկնաբանները նկատի ունեին այն, թե ինչու էր Պիոս XVI–ը լռել Հոլոքոստի ժամանակ։
Հոլոքոստը և ամբողջ մարդկային պատմության ընթացքում տեղի ունեցած այլ ցեղասպանություններ ապացույցն են այն բանի, որ «մարդ մարդի վերայ իշխում է իր վնասի համար» (Ժողովող 8։9)։ Ավելին, մարդ արարածի Ստեղծիչը չի լռել՝ այդքան դաժանություններ տեսնելով։ Աստվածաշունչ գրքում նա բացահայտում է չարությունը թույլատրելու իր պատճառները։ Նա նաև հավաստիացնում է մեզ, որ չի մոռացել մարդկությանը։ Իրականում այն ժամանակահատվածը, որ Աստված թույլատրել է մարդկանց ինքնուրույն ղեկավարելու, շուտով կավարտվի (Երեմիա 10։23)։ Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստծու՝ մեզ առնչվող նպատակի մասին։ Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն ձեզ գտնելու Աստվածաշնչի պատասխանը այն հարցերի վերաբերյալ, որոնք շփոթեցրել էին Բենեդիկտոս XVI–ին։
[նկար 32–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Oświęcim Museum