Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 9/15 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2007 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է Պասեքը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
2007 Դիտարան
w07 9/15 էջ 31

Ընթերցողների հարցերը

Քանի որ հրեաներին պատվեր էր տրված «ոչ մի խմորեալ բան» չուտել Պասեքի ժամանակ, ինչո՞ւ իր մահվան Հիշատակի երեկոն հաստատելիս Հիսուսը օգտագործեց գինի, որը սովորաբար ստացվում է խմորման արդյունքում (Ելից 12։20; Ղուկաս 22։7, 8, 14–20)։

Պասեքը, որը հիշեցնում էր Եգիպտոսից իսրայելացիների դուրս գալը, հաստատվել է մ.թ.ա. 1513–ին։ Այդ տոնի հետ կապված հրահանգներ տալիս Եհովան ասաց. «Ոչ մի խմորեալ բան պիտի չ’ուտէք. ձեր բոլոր բնակութիւնների մէջ բաղարջ [այսինքն՝ անթթխմոր հաց] ուտէք» (Ելից 12։11, 20)։ Աստծու կողմից սահմանված այս արգելքը վերաբերում էր միայն Պասեքի ժամանակ օգտագործվող հացին։ Գինու մասին ոչինչ չէր ասվում։

Թթխմոր չօգտագործելու վերաբերյալ պատվերը տրվեց հիմնականում այն պատճառով, որ Եգիպտոսից դուրս գալիս իսրայելացիները շտապում էին։ Ելից 12։34–ում ասվում է. «Ժողովուրդն իրանց զանգուածը դեռ չ’խմորած՝ իրանց խմորի տաշտերը իրանց կտաւներովը փաթաթած իրանց ուսերի վերայ վեր առին»։ Պասեքը տոնելիս անթթխմոր հաց օգտագործելը ապագա սերունդներին կհիշեցներ այս կարևոր փաստի մասին։

Ժամանակի ընթացքում թթխմորը սկսեց համարվել մեղքի և ապականության խորհրդանիշ։ Օրինակ՝ խոսելով քրիստոնեական ժողովի մի անբարո անդամի մասին Պողոս առաքյալը հարցրեց. «Չգիտե՞ք, որ մի փոքր թթխմորը խմորում է ողջ զանգվածը»։ Ապա ասաց. «Հեռացրե՛ք հին թթխմորը, որպեսզի նոր զանգված լինեք՝ համաձայն այն բանի, որ զերծ եք խմորումից, որովհետև Քրիստոսը՝ մեր պասեքը, զոհաբերվեց։ Հետևաբար եկեք պահենք տոնը ո՛չ հին թթխմորով և ո՛չ էլ չարության ու ամբարշտության թթխմորով, այլ անկեղծության և ճշմարտության անթթխմոր հացերով» (1 Կորնթացիներ 5։6–8)։ Միայն անթթխմոր հացը կարող էր ծառայել որպես խորհրդանիշ Հիսուսի մարդկային մարմնի համար, որը զերծ էր մեղքից (Եբրայեցիներ 7։26)։

Հրեաները Պասեքի ժամանակ գինի սկսել են գործածել հետագայում, հավանաբար Բաբելոնի աքսորումից վերադառնալուց հետո։ Աստվածաշունչը չի դատապարտում Պասեքի ժամանակ գինի օգտագործելը, հետևաբար Հիսուսը կարող էր այդ տոնի ժամանակ գինի գործածել։ Հին ժամանակներում գինու բնական խմորման ձևը տարբերվում էր հացի խմորման ձևից։ Խմոր պատրաստելու համար հարկավոր էր ավելացնել խմորիչ կամ թթխմոր։ Խաղողից ստացված գինու մեջ կարիք չկար նման բաներ ավելացնելու։ Խաղողն արդեն իր մեջ պարունակում էր խմորման տարրեր։ Պասեքի ժամանակ հնարավոր չէր խաղողի թարմ հյութ գործածել, քանի որ այն չէր կարող պահպանվել աշնանից՝ բերքահավաքի ժամանակից, մինչև գարուն՝ Պասեքը տոնելու ժամանակը։

Ուստի այն, որ Հիսուսը որպես Հիշատակի երեկոյի խորհրդանիշ գինի գործածեց, չի հակասում Պասեքի համար տրված այն հրահանգներին, որոնք վերաբերում էին թթխմորի գործածությանը։ Ցանկացած կարմիր գինի, որին շաքար չի ավելացրած, թնդեցրած կամ բուրավետացված չէ, կարելի է օգտագործել որպես Քրիստոսի «թանկագին արյան» խորհրդանիշ (1 Պետրոս 1։19)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը