Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 12/1 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2007 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ձկնորսական գործը Գալիլեայում
    2009 Դիտարան
  • Ինչու են ցանցերը դատարկ
    2009 Արթնացե՛ք
2007 Դիտարան
w07 12/1 էջ 31

Ընթերցողների հարցերը

Ինչպե՞ս պետք է քրիստոնյան վերաբերվի որսորդությանն ու ձկնորսությանը։

Աստվածաշունչը չի դատապարտում որսորդությունը կամ ձկնորսությունը (Բ Օրինաց 14։4, 5, 9, 20; Մատթեոս 17։27; Հովհաննես 21։6)։ Բայցևայնպես, որսորդությամբ կամ ձկնորսությամբ զբաղվող քրիստոնյաները պետք է ի մտի ունենան որոշ սուրբգրային սկզբունքներ։

Աստված թույլատրեց Նոյին և նրա ժառանգներին, որ ուտելու նպատակով սպանեն կենդանիներին, միայն թե նրանք պետք է նախքան ուտելը թափեին կենդանու արյունը (Ծննդոց 9։3, 4)։ Այս հրահանգով ընդգծվում էր, որ կենդանու կյանքը պետք է հարգել, քանի որ այն սկիզբ է առել Աստծուց։ Ուստի քրիստոնյաները զգուշանում են կյանքի հանդեպ արհամարհանք ցուցաբերելուց և չեն սպանում կենդանիներին զուտ սպորտի կամ զվարճության համար (Առակաց 12։10)։

Բացի այդ, հարկավոր է քննել մեկ բան ևս։ Առաքյալները, որոնք ձկնորսներ էին, հավանաբար, ուրախանում էին, երբ որսը առատ էր լինում։ Սակայն ոչ մի տեղ չի ասվում, որ նրանք պարծենում էին ձկնորսության կամ որսորդության մեջ իրենց ցուցաբերած վարպետությամբ։ Նաև ոչ մի տեղ գրված չէ, որ նրանք գնում էին որսի ուրիշների հետ մրցակցելու, իրենց արիությունը ցուցադրելու կամ հետապնդման, մարտի ու սպանելու հաճույքը վայելելու նպատակով (Սաղմոս 11։5; Գաղատացիներ 5։26)։

Ուստի կարող ենք ինքներս մեզ հարց տալ. «Օրինակելի՞ եմ արդյոք կյանքի հանդեպ Եհովայի տեսակետը հարգելու հարցում։ Որսորդության կամ ձկնորսության թեման գերակշռո՞ւմ է իմ մտածողության և զրույցների մեջ։ Իմ ապրելակերպից ի՞նչ է երևում՝ այն, որ որսորդության սիրահա՞ր եմ, թե՞ որ Աստծու ծառա եմ։ Որսորդության կամ ձկնորսության պատճառով արդյոք ես ստիպվա՞ծ եմ սերտորեն շփվել աշխարհիկ մարդկանց հետ կամ անտեսել ընտանիքս» (Ղուկաս 6։45)։

Ոմանք, ովքեր կերակուր հայթայթելու նպատակով են զբաղվում որսորդությամբ կամ ձկնորսությամբ, գուցե արդարացնեն իրենց, որ որսի սեզոնին բաց են թողնում հոգևոր միջոցառումները։ Սակայն Աստծու հանդեպ մեր հավատն ու վստահությունը դրսևորում ենք նրանով, որ թույլ չենք տալիս ինչ–որ բանի մեզ համար ավելի կարևոր լինելու Թագավորության շահերից (Մատթեոս 6։33)։ Բացի այդ, քրիստոնյաները հնազանդվում են «Կայսրի»՝ որսորդության և ձկնորսության հետ կապված բոլոր օրենքներին՝ անկախ այն բանից՝ իշխանությունները հետևում են այդ օրենքների կատարմանը, թե՝ ոչ (Մատթեոս 22։21; Հռոմեացիներ 13։1)։

Որսորդության ու ձկնորսության վերաբերյալ Եհովայի տեսակետն ունենալու համար գուցե կարիք լինի, որ մեր մտածելակերպը համապատասխանեցնենք նրա չափանիշներին (Եփեսացիներ 4։22–24)։ Նաև մենք պետք է հարգենք ուրիշների՝ խղճի թելադրանքով կայացրած որոշումները։ Այս հարցում շատ տեղին է Պողոս առաքյալի խորհուրդը. «Եկեք այլևս չդատենք մեկս մյուսիս, փոխարենը՝ թող սա՛ լինի ձեր որոշումը՝ գայթակղության քար չդնել եղբոր առաջ» (Հռոմեացիներ 14։13)։ Վարվելով այսպես՝ մենք դրսևորած կլինենք անշահախնդիր սեր և հարգանք, ինչը կնպաստի ժողովի խաղաղությանը և կհաճեցնի մեր Արարչին՝ ամեն կյանքի Աղբյուրին (1 Կորնթացիներ 8։13)։a

[ծանոթագրություն]

a Տե՛ս նաև «Ընթերցողների հարցերը» «Դիտարանի» 1993 թ. փետրվարի 15–ի համարում (ռուս.)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը