Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 5/15 էջ 18
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2009 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Արթուն եղիր. Սատանան ուզում է կուլ տալ քեզ
    2015 Դիտարան
  • Ճանաչենք մեր թշնամուն
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ընթերցողների հարցերը
    2004 Դիտարան
  • Ապստամբություն երկնքում
    Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ։ Գոյություն ունե՞ն իրականում
Ավելին
2009 Դիտարան
w09 5/15 էջ 18

Ընթերցողների հարցերը

Ե՞րբ է Սատանան դուրս նետվել երկնքից (Հայտն. 12։1–9)։

Թեև Աստվածաշնչի «Հայտնություն» գրքում այս մասին կոնկրետ բան չի ասվում, սակայն նշվում են մի շարք իրադարձություններ, որոնց օգնությամբ կարելի է պարզել, թե երբ է Սատանան դուրս նետվել երկնքից։ Իրադարձություններից առաջինը Մեսիական Թագավորության ծնունդն էր։ Դրանից հետո «պատերազմ բռնկվեց երկնքում», որի ժամանակ Սատանան պարտություն կրեց ու ցած գցվեց երկնքից։

Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ «ազգերի սահմանված ժամանակները» լրացան 1914 թ.–ին, և երկնքում հաստատվեց Աստծու Թագավորությունըa (Ղուկ. 21։24)։ Իսկ երբ սկսվեց պատերազմը, Սատանան վայր նետվեց։

Հայտնություն 12։4–ում կարդում ենք. «Վիշապը [Սատանան] կանգնած էր կնոջ առաջ, որը ուր որ է պիտի ծներ, որպեսզի երբ նա ծներ, կուլ տար նրա զավակին»։ Հստակ է, որ Սատանան ուզում էր անմիջապես վերացնել այդ Թագավորությունը։ Եհովան թույլ չտվեց, որ նա իրականացնի իր չար մտադրությունը։ Սակայն վերջինս անդադար փորձում էր վնաս հասցնել Թագավորությանը։ Ուստի առանց հապաղելու՝ «Միքայելը և նրա հրեշտակները» «վիշապին ու նրա հրեշտակներին» երկնքից դուրս նետեցին՝ պաշտպանելով Թագավորությունը։ Փաստորեն, կարելի է ենթադրել, որ 1914 թ.–ին Թագավորության ծնունդից կարճ ժամանակ էր անցել, երբ Սատանան ցած գցվեց երկնքից։

Մեկ այլ իրադարձություն է օծյալ քրիստոնյաների հարությունը, որը սկսվեց Թագավորության հաստատումից անմիջապես հետոb (Հայտն. 20։6)։ Քանի որ Քրիստոսի օծյալ եղբայրներից ոչ մեկը չի մասնակցել այդ երկնային պատերազմին, տրամաբանական է ենթադրել, որ Սատանան ու իր դևերը երկնքից վտարվել են նախքան Քրիստոսի եղբայրների հարությունը։

Փաստորեն, Աստվածաշնչում կոնկրետ չի նշվում, թե երբ են Սատանան ու իր դևերը դուրս նետվել երկնքից։ Այդուհանդերձ, ակնհայտ է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 1914 թ.–ին երկնքում հաստատվեց Հիսուս Քրիստոսի Թագավորությունը։

[ծանոթագրություններ]

a Տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը (էջ 215–218)։

b Տե՛ս «Դիտարանի» 2007 թ. հունվարի 1–ի համարը (էջ 27, 28, պարբ. 9–13)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը