Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 7/1 էջ 3
  • Գիտե՞ս Աստծու անունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտե՞ս Աստծու անունը
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Աստծու անունը
    2017 Արթնացե՛ք
  • Ինչո՞ւ պետք է գործածենք Աստծու անունը
    2012 Դիտարան
  • Պատվիր Եհովայի մեծ անունը
    2013 Դիտարան
  • Ի՞նչ է Աստծու անունը
    2019 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2010 Դիտարան
w10 7/1 էջ 3

Գիտե՞ս Աստծու անունը

Ինչ խոսք, մեծ պատիվ է, երբ առիթ ես ունենում ողջունել որևէ ճանաչված անձնավորության և խոսել նրա հետ։ Բարձրաստիճան պաշտոնյաներին հաճախ դիմում են տիտղոսներով, ինչպես օրինակ՝ «պարոն նախագահ», «Ձերդ գերազանցություն» կամ «հարգարժան»։ Ուստի երբ այդպիսի անձնավորությունը խնդրում է քեզ դիմել իրեն պարզապես անունով, անշուշտ մտածում ես, որ նա քեզ մեծ պատվի է արժանացնում։

ՃՇՄԱՐԻՏ Աստվածը իր Խոսքում՝ Աստվածաշնչում, մեզ ասում է. «Ես եմ Եհովան, սա է իմ անունը» (Եսայիա 42։8)։ Թեև Աստված ունի բազմաթիվ տիտղոսներ՝ «Ամենակարող», «Ստեղծիչ», «Գերիշխան», սակայն նա ցանկանում է, որ իր հավատարիմ ծառաները անունով դիմեն իրեն՝ այդպիսով մեծ պատվի արժանացնելով նրանց։

Մի անգամ Մովսես մարգարեն աղերսեց Աստծուն՝ ասելով. «Ով Եհովայ» (Ելից 5։22)։ Իսկ Սողոմոն թագավորը Երուսաղեմի տաճարի նվիրման ժամանակ աղոթելիս Աստծուն դիմեց. «Ով Տէր Եհովայ» (Գ Թագաւորաց 8։53)։ Եսայիա մարգարեն իսրայելացիների համար աղոթելիս Աստծուն ասաց. «Ո՛վ Եհովա, մեր Հայրը» (Եսայիա 63։16, ՆԱ)։ Այո՛, մեր երկնային Հայրը ուզում է, որ մենք դիմենք իրեն անունով։

Ինչ խոսք, կարևոր է դիմել Աստծուն անունով, սակայն նրան անունով ճանաչելը ավելին է նշանակում։ Այն անհատին, ով սիրում է և վստահում է իրեն, Եհովան խոստանում է. «Ես բարձր կ’անեմ նորան, որ նա ճանաչում է իմ անունը» (Սաղմոս 91։14)։ Փաստորեն, Աստծու անունն իմանալուց է կախված՝ կունենա՞նք նրա պաշտպանությունը, թե՞ ոչ։ Ուստի հարց է առաջանում. «Ինչպե՞ս կարող ենք ճանաչել այդ անունը կրող Անձնավորությանը»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը