Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 2/1 էջ 15
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2011 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • «Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը»
    2006 Դիտարան
  • Երախտագետ եղեք
    2003 Դիտարան
2011 Դիտարան
w11 2/1 էջ 15

Գիտեի՞ք արդյոք

Ի՞նչ էր բերքի մնացորդը հավաքելու սովորությունը, և ովքե՞ր էին դրանից օգուտ քաղում։

▪ Մովսիսական օրենքը արգելում էր հողագործներին հավաքել ողջ բերքը։ Ովքեր հավաքում էին հացահատիկը, չպետք է արտի եզրերից այն ամբողջությամբ հավաքեին։ Ովքեր խաղող էին հավաքում, չպետք է հավաքեին ցիրուցան եղած հատիկները ու չպետք է վերադառնային՝ հավաքելու այն խաղողները, որոնք այդ ժամանակ դեռ չէին հասել։ Իսկ ովքեր թափ էին տալիս ձիթենու ծառը, չպետք է քաղեին այն պտուղները, որոնք չէին ընկել (Ղևտական 19։9, 10; 2 Օրենք 24։19–21)։ Հետո աղքատները, որբերը, այրիներն ու պանդուխտները կարող էին հավաքել բերքի մնացորդը։

Բերքի մնացորդը հավաքելու մասին օրենքը օգտակար էր ամբողջ Իսրայելի համար։ Դրա շնորհիվ հողատերը զարգացնում էր առատաձեռնություն, անեսասիրություն և ապավինում էր Աստծուն՝ վստահելով, որ կօրհնվի։ Իսկ մնացորդը հավաքողների մեջ այն զարգացնում էր աշխատասիրություն, քանի որ բերքի մնացորդը հավաքելը տքնաջան աշխատանք էր (Հռութ 2։2–17)։ Այդ օրենքը երաշխավորում էր, որ աղքատները սոված չեն լինի և ազգակիցների համար բեռ չեն դառնա։ Նրանք նաև նվաստացած չէին զգա իրենց, քանի որ ստիպված չէին լինի մուրալ կամ ողորմությունների սպասել։

Ինչո՞ւ Սողոմոնը Երուսաղեմում տաճար կառուցելու համար գերաններ բերել տվեց Լիբանանից։

▪ 1 Թագավորներ 5։1–10-ում խոսվում է Սողոմոնի ու Տյուրոսի Քիրամ թագավորի միջև կնքված համաձայնության մասին, ըստ որի՝ տաճարի շինարարության համար Լիբանանից ծովով մայրու լաստեր և գիհու գերաններ պետք է բերվեին Իսրայել։

Հնում Միջին Արևելքում մայրու առևտուրը շատ էր կարևորվում։ Եգիպտոսում ու Միջագետքում այդ փայտանյութը գործածում էին տաճարների ու պալատների համար չորսուներ և տախտակներ պատրաստելու նպատակով։ Արքունական արխիվները, գեղարվեստական գործերը և մակագրությունները վկայում են, որ մայրին շարունակ ներմուծվում էր Հարավային Միջագետքի քաղաք-պետություններ։ Երբեմն այն բերում էին որպես ավար կամ տալիս էին որպես հարկ։ Եգիպտոսում դրանից թագավորական զբոսանավեր, դագաղներ և թաղման համար այլ իրեր էին պատրաստում։

Լիբանանի մայրիները հատկապես հայտնի էին իրենց ամրությամբ, գեղեցկությամբ, փայտի քաղցր հոտով և դիմակայուն էին միջատների հարձակմանը։ Փաստորեն, Սողոմոնը տաճարի շինարարության համար լավագույն նյութերն էր օգտագործում։ Լիբանանի լեռները ծածկող մայրու երբեմնի անտառներից այսօր մնացել են մի քանի փոքր, մեկուսի պուրակներ։

[նկար 15-րդ էջի վրա]

ԼԻԲԱՆԱՆԱԿԱՆ ՄԱՅՐՈՒ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ. ՍԱՐԳՈՆԻ ՊԱԼԱՏԻՑ ԱՍՈՐԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՔԱՆԴԱԿ

[թույլտվությամբ]

Erich Lessing/Art Resource, NY

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը