Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 2/15 էջ 31–32
  • «Բոլորը ինձ էին նայում»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Բոլորը ինձ էին նայում»
  • 2012 Դիտարան
2012 Դիտարան
w12 2/15 էջ 31–32

Մեր արխիվից

«Բոլորը ինձ էին նայում»

Երբ լիաժամ քարոզիչ Շարլոտ Ուայթն իր արտասովոր ճամպրուկով ժամանեց Լուիսվիլ (Քենտուկի, ԱՄՆ), բոլորի ուշադրությունն իր վրա հրավիրեց։

1908 թվականն էր։ Քույր Ուայթը քաղաքի բնակիչներից չկարողացավ աննկատ մնալ իր նոր բրենդային ճամպրուկի պատճառով, որը կոչվում էր «Արշալույսը անիվների վրա»։ «Բոլորը ինձ էին նայում,— պատմում էր նա,— իմ ճամպրուկը դարձավ նրանց խոսակցության թեման»։

Աստվածաշունչ ուսումնասիրողները (այսպես էին կոչվում Եհովայի վկաները այդ տարիներին) հասկացել էին, որ պետք է տարածեն այն անգին ճշմարտությունները, որ իմացել են Աստվածաշունչը ջանասիրաբար ուսումնասիրելու շնորհիվ։ Շատերը սուրբգրային գիտելիքներ ձեռք էին բերել գրքերի մի ժողովածուից, որը կոչվում էր «Հազարամյակի արշալույս» (հետագայում այն կոչվեց «Գրությունների ուսումնասիրություն»)։ Այն քրիստոնյաները, ովքեր փափագում էին տարածել աստվածաշնչյան ճշմարտությունը և կարող էին ճանապարհորդել, քաղաքից քաղաք և գյուղից գյուղ շրջելով՝ սկսեցին ընթերցասեր մարդկանց առաջարկել այս՝ «Օգնության ձեռք Աստվածաշունչ ուսումնասիրողների համար» ժողովածուն («Հազարամյակի արշալույս» ժողովածուն հայտնի էր նաև այս անունով)։

1908​թ.-ին քույր Ուայթը և մյուս նախանձախնդիր քարոզիչները գործվածքակազմ այս վեցհատորանի ժողովածուն առաջարկում էին 1,65 ԱՄՆ դոլարով։ Նրանք անմիջապես չէին տալիս մարդկանց այս գրքերը, այլ սկզբում գրանցում էին պատվերները, այնուհետև այն օրը, երբ մարդիկ սովորաբար աշխատավարձ էին ստանում, բերում էին դրանք և տալիս համեստ գումարի դիմաց, որը ծածկում էր միայն տպագրության ծախսերը։ Մի անգամ հակառակորդներից մեկը նույնիսկ բողոքեց, թե որքան քիչ գումար են նվիրաբերում մարդիկ՝ այդ գրքերը ստանալու համար։

Մելինդա Քիֆերը հիշում էր, որ ամեն շաբաթ լինում էին երկու հարյուրից երեք հարյուր պատվերներ։ Սակայն այդ ժողովածուի հանդեպ մարդկանց հետաքրքրությունը այն տարածողներին մի խնդրի առաջ կանգնեցրեց։ Միայն վեցերորդ հատորը բաղկացած էր 740 էջից։ Հիսուն գիրքը կշռում էր 18 կիլոգրամ, և «Դիտարան» ընկերությունն ընդունում էր, որ դա չափազանց ծանր էր հատկապես քույրերի համար։

Այս խնդիրը լուծելու համար եղբայր Ջեյմս Քոլը երկու անիվ ունեցող ծալովի մի հարմարանք պատրաստեց, որի վրա պտուտակներով ամրացվում էր ճամպրուկը։ Այլևս կարիք չկար գրքերով լի ծանր արկղեր կրելու։ Գյուտարար եղբայրն ասաց. «Ծանրությունից ուսերս այլևս չեն պոկվի»։ 1908-ին Ցինցինատիում (Օհայո) նա այդ նոր հարմարանքը ներկայացրեց Աստվածաշունչ ուսումնասիրողների համաժողովի պատվիրակներին։ Դա մեծ հիացմունք պատճառեց ներկաներին։ Ճամպրուկի երկու կողմերում, որտեղ այն ամրացվում էր անիվներով հարմարանքին, փորագրված էր՝ «Արշալույսը անիվների վրա», քանի որ դրա միջոցով փոխադրվելու էին «Հազարամյակի արշալույս» ժողովածուի գրքերը։ Փոքր-ինչ վարժվելու դեպքում տասնյակ գրքերով լի ծանր ճամպրուկը փոխադրելը դառնում էր հեշտ գործողություն, որը կարելի էր անել ընդամենը մեկ ձեռքով։ Բարձրությունը կարելի էր կարգավորել և հարմարեցնել յուրաքանչյուրին։ Տեղադրված էին ռեզինե անիվներ, որոնց շնորհիվ հնարավոր էր անցնել նույնիսկ անհարթ ճանապարհներով։ Ծառայության վերջում անիվները կարելի էր ծալել և, ճամպրուկը ձեռքին բռնած, ոտքով կամ տրամվայով վերադառնալ տուն։

Լիաժամ ծառայող քույրերին այս ճամպրուկը տրամադրվում էր անվճար։ Մյուս ցանկացողները կարող էին այն ձեռք բերել՝ վճարելով 2,5 դոլար։ Քույր Քիֆերը (որին կարող ենք տեսնել նկարում) այնքան վարպետորեն էր օգտագործում այն, որ մի ձեռքով հրում էր ծանր ճամպրուկը, իսկ մյուս ձեռքում պահում գրքերով լի պայուսակ։ Քանի որ Փենսիլվանիայի (ԱՄՆ) հանքարդյունաբերական մի քաղաքում շատերն էին հետաքրքրություն ցույց տալիս, նա գրքերն առաքելու օրը երեք-չորս անգամ այնտեղ էր գնում՝ անցնելով Ալեգեյնի գետի վրայի կամրջով։

1980-ականների վերջում էր, որ մի օդաչու հնարեց այժմ մեծ տարածում ունեցող անվավոր ճամպրուկը, որը կարելի է տեսնել օդանավակայաններում և քաղաքի մարդաշատ փողոցներում։ Սակայն մոտ հարյուր տարի առաջ Աստվածաշնչի նախանձախնդիր ուսումնասիրողները շարժում էին մարդկանց հետաքրքրասիրությունն ու զարմանքը իրենց «Արշալույսը անիվների վրա» բրենդային ճամպրուկով, որի շնորհիվ նրանք կարողացան ճշմարտության անգին սերմերը տարածել շատ վայրերում։

[մեջբերում 32-րդ էջի վրա]

Քույր Քիֆերը օրը երեք-չորս անգամ գրքեր էր առաքում՝ անցնելով կամրջի վրայով

[մեջբերում 32-րդ էջի վրա]

Այն լուծեց «Արշալույսը» տարածելու խնդիրը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը