Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp16 № 6 էջ 3
  • Հարցեր ոգեղեն ոլորտի մասին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցեր ոգեղեն ոլորտի մասին
  • 2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • «Երկինքը բացվեց»
    Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված
  • Ի՞նչ է երկինքը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Տեսիլքներ նրանց մասին, ովքեր բնակվում են երկնքում
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ոգեղեն ոլորտին վերաբերող տեսիլքներ
    2010 Դիտարան
Ավելին
2016 Դիտարան (հանրային թողարկում)
wp16 № 6 էջ 3
Կապույտ երկինք և ամպեր

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՈԳԵՂԵՆ ԱՇԽԱՐՀԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՏԵՍԻԼՔՆԵՐ

Հարցեր ոգեղեն ոլորտի մասին

Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ է ոգեղեն ոլորտը, և ովքեր են ապրում այնտեղ։ Եթե այո, ապա միակը չեք, որ մտածել եք այս հարցերի շուրջ։ Հազարամյակներ շարունակ մարդիկ տարբեր ենթադրություններ են արել ոգեղեն ոլորտի վերաբերյալ։ Որոշ մարդիկ հավատում են, որ ոգեղեն աշխարհում ապրում են մեր նախնիները, որոնց հարկավոր է պատվել։ Ոմանք էլ պատկերացնում են, թե դա խաղաղ ու երանավետ մի վայր է, որտեղ ապրում են հրեշտակներն ու բարի մարդկանց հոգիները։ Ուրիշներ էլ կարծում են, թե ոգեղեն աշխարհը միլիոնավոր աստվածների բնակատեղին է։

Շատերը պնդում են, թե մարդիկ չեն կարող որևէ բան իմանալ ոգեղեն աշխարհի վերաբերյալ, քանի որ այնտեղից ոչ ոք չի եկել, որ ինչ-որ բան պատմի դրա մասին։ Բայց մի՞թե դա այդպես է։ Հիսուս Քրիստոսը նախքան երկիր գալը ապրել է երկնքում՝ ոգեղեն ոլորտում։ Այս մասին նա հստակ ասաց առաջին դարի կրոնական առաջնորդներին. «Ես իջա երկնքից, որ ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը»։ Ուստի Հիսուսը իր աչքի տեսածի մասին էր խոսում, երբ իր առաքյալներին ասաց. «Իմ Հոր տան մեջ բնակվելու շատ տեղեր կան» (Հովհաննես 6։38; 14։2)։

Հիսուսի Հայրը միակ ճշմարիտ Աստվածն է, որի անունը Եհովա է, և նրա «տունը» երկնքում է (Սաղմոս 83։18)։ Հետևաբար ոչ ոք չի կարող Եհովա Աստծուց և Հիսուս Քրիստոսից ավելի լավ նկարագրել այդ անտեսանելի աշխարհը։ Տպավորիչ տեսիլքների միջոցով նրանք ոգեղեն աշխարհի մասին բազում տեղեկություններ են հայտնել հավատարիմ մարդկանց։

Հաջորդ հոդվածում քննարկվում են աստվածաշնչյան արձանագրություններ, որտեղ նկարագրվում է, թե մարդիկ ինչ են տեսել այդ տեսիլքներից մի քանիսում։ Դրանց մասին կարդալիս հիշեք, որ ոգեղեն աշխարհը նյութական չէ. այնտեղ չկան շոշափելի կամ տեսանելի բաներ։ Ուստի ոգեղեն աշխարհը նկարագրելու համար Աստված տեսիլքներում չի օգտագործել ոգեղեն արարածների լեզու, որը մենք չէինք հասկանա, այլ գործածել է այնպիսի պատկերներ ու բառեր, որ մարդիկ կարողանան պատկերացնել, թե ինչպիսին է այդ աշխարհը։ Աստծու տված այդ տեսիլքները կօգնեն մեզ հասկանալու, թե ովքեր են բնակվում ոգեղեն ոլորտում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը