Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w18 հունվար էջ 32
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Ահա՛ Եհովայի հավանած Ծառան
    2009 Դիտարան
  • «Եհովայի օրենքը կատարյալ է»
    Մոտեցիր Եհովային
2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w18 հունվար էջ 32

Գիտեի՞ք արդյոք

Հին Իսրայելում Մովսիսական օրենքի սկզբունքները կիրառվո՞ւմ էին արդյոք առօրյա կյանքում ծագող իրավական վեճերը լուծելու համար։

ՓԱՍՏԵՐ կան, որ նման դեպքեր եղել են։ Քննենք մի օրինակ։ 2 Օրենք 24։14, 15 համարներում գրված է. «Չխաբես վարձու աշխատողին, որը նեղության մեջ է և աղքատ է՝ լինի քո եղբայրներից թե պանդուխտներից, որոնք քո երկրում՝ քո քաղաքում են.... Այլապես նա Եհովային կբողոքի քեզնից, և դու մեղք գործած կլինես»։

Խեցեղենի կտոր

Խեցեղենի կտոր, որի վրա գրված է հողագործի խնդրանքը

Աշդոդի մոտակայքում գտնվել է նման գործի առնչվող մի խնդրագիր, որը թվագրվում է մ. թ. ա. յոթերորդ դարով։ Այս փաստաթուղթը, որը գրված է խեցեղենի կտորի վրա, հավանաբար կազմվել է դաշտում աշխատող մի մարդու անունից, որին մեղադրել են այն բանում, թե նա չի տվել հացահատիկի սահմանված չափաբաժինը։ Դրանում ասվում է. «Այն բանից հետո, երբ քո ծառան մի քանի օր առաջ վերջացրեց բերքն ամբարել, Հոշայահուն՝ Շոբայի որդին, եկավ ու վերցրեց քո ծառայի հանդերձը.... Իմ բոլոր աշխատակիցները, որոնք ինձ հետ կիզիչ արևի տակ հավաքում էին բերքը, կվկայեն.... որ իմ ասածը ճշմարիտ է։ Ես ոչ մի հանցանք գործելու մեջ մեղավոր չեմ.... Եթե կառավարիչը իր ծառայի հանդերձը վերադարձնելը չի համարում իր պարտականությունը, թող դա անի՝ խղճահարությունից դրդված։ Դու չպետք է լռես, երբ քո ծառան առանց հանդերձի է մնացել»։

Ինչպես նշում է պատմաբան Սայմոն Շաման, այս խնդրագիրը «ավելին է բացահայտում, քան պարզապես այն, որ ինչ-որ հուսահատված աշխատող ցանկանում է հետ վերադարձնել» իր հագուստը։ «Դա նաև ենթադրել է տալիս, որ խնդրագիր ներկայացնողը որոշ չափով գիտեր աստվածաշնչյան օրենքները, մասնավորապես «Ղևտական» և «Երկրորդ Օրենք» գրքերում նշված այն դրույթները, որոնք արգելում էին վատ վերաբերվել աղքատներին»,— ասում է նա։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը