Հայտարարություններ
◼ Դեկտեմբեր ամսին նախատեսված է տարածել «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Կարելի է նաև առաջարկել «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խօսքն է, թէ՝ Մարդոց», «Աստուածաշունչի Պատմութիւններու Հաւաքածոյ», «Երբևիցե ապրած մեծագույն Մարդը» և «Դուք կրնաք յաւիտեան ապրիլ երկրային դրախտի մը մէջ» գրքերը։ Հունվար. «Լսեցե՛ք Մեծագույն Ուսուցչին», «Միացած՝ Միակ Ճշմարիտ Աստուծոյ Պաշտամունքին Մէջ» գրքերը և «Ահա Ամէն Բաները Նոր կ’Ընեմ» բրոշյուրը։ Փետրվար. «Ընտանեկան Ուրախութեան Գաղտնիքը»։ Մարտ. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Ջանք թափիր, որպեսզի Աստվածաշնչի տնային ուսուցումներ սկսես։ Նաև կարելի է առաջարկել ցանկացած 192 էջանոց գիրք։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերի առանձին համարներ։ Հետաքրքրություն նկատելու դեպքում կարելի է առաջարկել «Աստված պահանջում է» բրոշյուրը։ Ձգտիր Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։
◼ Եվս երկու դասարան ավարտեց իր ուսուցումը Ծառայության կատարելագործման դպրոցում։ Երկրորդ դասարանի ավարտական երեկոն տեղի ունեցավ հուլիսի 19–ին, իսկ երրորդինը՝ հոկտեմբերի 25–ին։ Դասարանների շրջանավարտներին ցանկանում ենք առատ օրհնություններ հետագա իրենց սուրբ ծառայության մեջ։
◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը դեկտեմբերի 1–ին կամ դրանից հետո ընկած մոտ ժամկետում պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին։
◼ 2000 թ. Հիշատակի երեկոն կանցկացվի ապրիլի 19–ին՝ չորեքշաբթի օրը՝ մայրամուտից հետո։ Այդ մասին նախօրոք է հայտարարվում, որպեսզի եղբայրները կարողանան հարմար սրահներ վարձել այն դեպքում, եթե նույն Թագավորության սրահն օգտագործում են մի քանի ժողովներ և այդ պատճառով անհրաժեշտ է այլ դահլիճներ փնտրել։ Երեցները պիտի համաձայնության գան դահլիճի ադմինիստրացիայի հետ առ այն, որ Հիշատակի երեկոյի ընթացքում շենքում չեն անցկացվի այլ միջոցառումներ և չի լինի ոչ մի աղմուկ, որպեսզի երեկոն խաղաղ ու կազմակերպված ձևով ընթանա։ Ի նկատի ունենալով դեպքի կարևորությունը՝ Հիշատակի երեկոյին ելույթ ունեցող հռետոր նշանակելու համար երեցների խորհուրդը պետք է ընտրի առավել փորձառու երեցներից որևէ մեկին՝ երեցներին հերթի դնելու կամ ամեն տարի միևնույն եղբորը հանձնարարելու փոխարեն։ Բացառություն կարող է կազմել այն դեպքը, երբ ելույթ ունեցողը օծյալ երեց է։
◼ Շուտով կհրատարակվի «Աստծո առաջնորդությունը մեզ ուղեկցում է դեպի Դրախտ» վերնագրով բրոշյուրը։ Այն նախատեսված է հայրենիքից հեռու ապրող մահմեդականների համար, որոնց իրադրությունը թույլ է տալիս ուսումնասիրել Աստվածաշունչը։ Բրոշյուրը մատչելի կլինի ավելի քան 20 լեզուներով։ Առայժմ կարող եք պատվիրել միայն անգլերեն լեզվով հրատարակությունը։ Այլ լեզուներով հրատարակությունների մասին կհայտարարվի, երբ դրանք առկա լինեն։
◼ Քանի որ հունվար ամիսն ունի հինգ շաբաթ և հինգ կիրակի, շատերի համար որպես օժանդակ ռահվիրա ծառայելու լավ հնարավորություն է ստեղծվում։
◼ «Ո՞րն է կյանքի իմաստը» բրոշյուրն ուսումնասիրելուց հետո գրքի ուսումնասիրության ժամանակ՝ նախօրոք հայտարարված «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը» բրոշյուրի փոխարեն քննարկվելու է «Գիտություն» գիրքը։
◼ Լույս են տեսել նոր գրականություններ.
«Կառավարությունը, որը Դրախտ կբերի» — աբխազերեն
«Աստվածաշնչի հիմնական ուսուցումները» (հարցեր մկրտվել ցանկացողների համար) — աբխազերեն, ադրբեջաներեն
«Ի՞նչ հույս կա մահացած սիրելիների համար» (T-16) — աբխազերեն
«Ովքե՞ր են Եհովայի վկաները» (մահմեդականների համար) (T-73) — աբխազերեն
«Կապրի՞ այս աշխարհը» (T-19) — ադիգեերեն
«Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա» — ալթայերեն, կաբարդիներեն
«Աստվածաշունչը Աստծո՞ խոսքն է, թե մարդկանց» — ամհարերեն
«Դիտարանի» ուսումնասիրվող հոդվածներ (№ 2) — արևմտահայերեն
«Աստծուն ճիշտ կերպով հնազանդվելու ժամանակը» (մահմեդականների համար) — ադրբեջաներեն
«Մխիթարություն դեպրեսիայից տառապողներին» (T-20) — ադրբեջաներեն
«Ընտանեկան կյանքից հաճույք ստացեք» (T-21) — ադրբեջաներեն
«Ո՞վ է իրականում իշխում աշխարհի վրա» (T-22) — ադրբեջաներեն
«Ովքե՞ր են Եհովայի վկաները» (մահմեդականների համար) (T-73) — ադրբեջաներեն
«Կրակոտ դժոխքն Աստծո՞ պատիժն է» (մահմեդականների համար) (T-74) — ադրբեջաներեն
«Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո» — թաի, ճապոներեն
«Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» — ճապոներեն
«Աստվածային ճշմարտության ճանապարհը» (հնդուականների համար) — մալայալամ
«Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» — թաթարերեն
«Ո՞վ է Եհովան» (T-23) — անգլերեն, ռուսերեն
Սկսած 1999 թ. հունվար–մարտ համարից՝ «Արթնացե՛ք» ամսագիրը վիետնամերեն լեզվով տպագրվելու է տարին չորս անգամ։
◼ Լույս են տեսել նոր ձայներիզներ.
«Ինչպե՞ս հաստատուն խաղաղություն և երջանկություն գտնել» (1 ձայներիզ) — չինարեն (մանդարինյան բարբառ)
Սկսած 1999 թ. հունվարի 8–ի համարից՝ «Արթնացե՛ք» ամսագրի ձայներիզները մատչելի կլինեն իսպաներեն լեզվով։
◼ Լույս է տեսել նոր տեսաերիզ.
«Նոյը քայլում էր Աստծո առաջ» — անգլերեն