Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 1/99 էջ 7
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 1999 Մեր թագավորական ծառայությունը
1999 Մեր թագավորական ծառայությունը
km 1/99 էջ 7

Հայտարարություններ

◼ Հունվար ամսին տարածելու համար նախատեսված գրականություն. «Լսեցե՛ք մեծագույն Ուսուցչին» (ռուս.), «Միացած՝ Միակ Ճշմարիտ Աստուծոյ Պաշտամունքին Մէջ», «Ընտանեկան Կեանքդ Երջանիկ Ընել», «Դուք կրնաք յաւիտեան ապրիլ երկրային դրախտի մը մէջ» գրքերը և «Ահա Ամէն Բաները Նոր կ’Ընեմ» բրոշյուրը։ Փետրվար. «Ընտանեկան Ուրախութեան Գաղտնիքը»։ Մարտ. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն»։ Ուշադրությունդ կենտրոնացրու Աստվածաշնչի տնային ուսուցում սկսելու վրա։ Բացի դրանից, կարելի է առաջարկել 192 էջանոց ցանկացած գիրք։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերից առանձին համարներ։ Որտեղ հետաքրքրություն է ցուցաբերվում, կարելի է առաջարկել «Աստված պահանջում է» բրոշյուրը։ Փորձիր սկսել Աստվածաշնչի տնային ուսուցում։

◼ «Մեր թագավորական ծառայության» սույն հրատարակության ներդիրում ներկայացված 1999 թ. նահանգային համաժողովի մասին նյութը կքննարկվի 1998 թ. դեկտեմբերի 28–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպման ժամանակ։

◼ Բոլոր մկրտված քարոզիչները, ովքեր ներկա կգտնվեն հունվարի 4–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպմանը, կստանան «Բժշկական փաստաթուղթ» և «Անձնական վկայական» իրենց երեխաների համար։

◼ Փետրվարից սկսած մինչև մարտի 1–ը շրջագայող վերակացուն հանդես կգա նոր հանրային ելույթով՝ «Աստծո գոյությունն ինչպե՞ս է ազդում ձեզ վրա»։

◼ Ժողովները պետք է պատրաստություններ տեսնեն սույն տարվա Հիշատակի երեկոյի կապակցությամբ, որը տեղի կունենա ապրիլի 1–ին՝ հինգշաբթի օրը՝ արևամուտից հետո։ Թեև ելույթը կարող է արևամուտից առաջ սկսվել, սակայն Հիշատակի խորհրդանիշները պետք է փոխանցվեն արևամուտից հետո։ Տեղեկացեք տեղի աղբյուրներից, թե երբ է արևը մայր մտնելու ձեր տեղանքում։ Թեև ցանկալի է, որ յուրաքանչյուր ժողով Հիշատակի երեկոն առանձին անցկացնի, սակայն դա միշտ չէ, որ հնարավոր է։ Եթե մի քանի ժողովներ օգտվում են միևնույն Թագավորության սրահից, հավանաբար, նրանցից մեկնումեկին կամ մի քանիսին հարկ կլինի երեկոյի համար ուրիշ շենք գտնել։ Խորհուրդ ենք տալիս հնարավորության դեպքում ծրագրերի միջև առնվազն 40 րոպե ընդմիջում անել, որպեսզի ժամանակ լինի հյուրերին ողջունելու, նոր հետաքրքրվողներին քաջալերելու և երեկոյից լիարժեք օգուտ քաղելու։ Ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքի վրա, որպեսզի չխանգարվի տրանսպորտի երթևեկությունը և, մեքենաները կանգնելիս, նույնիսկ ուղևոր վերցնելիս կամ իջեցնելիս, խնդիրներ չառաջանան։ Երեցների խորհուրդը կորոշի, թե տեղի պայմաններին համապատասխան ինչպիսի միջոցներ ձեռնարկել։

◼ 1999 թ. Հիշատակի երեկոյի առթիվ հատուկ հանրային ելույթ կներկայացվի ապրիլի 18–ին՝ կիրակի օրը։ Ելույթի վերնագիրն է՝ «Իսկական բարեկամություն Աստծո և դրացիների հետ»։ Ելույթի կոնսպեկտը կտրամադրվի։ Այն ժողովները, որոնց այդ շաբաթ այցելելու է շրջագայող վերակացուն կամ որտեղ անցկացվելու է շրջանային կամ հատուկ մեկօրյա համաժողով, վերոհիշյալ ելույթը կներկայացվի մեկ շաբաթ անց։ Ժողովներում մինչև 1999 թ. ապրիլի 18–ը հատուկ ելույթով չպետք է հանդես գալ։

◼ 1999 թ. նահանգային համաժողովները։

Հուլիսի 2—4. Բիշկեկ, Մուրմանսկ, Չիմքենդ, Սանկտ Պետերբուրգ։ Հուլիսի 9—11. Վորոնեժ, Կազան*, Մինսկ*, Սոչի, Ուխտա, Ուստ Կամենոգորսկ։ Հուլիսի 16—18. Իվանովո, Իրկուտսկ*, Կարագանդա, Կրասնոյարսկ, Տոլյատի։ Հուլիսի 23—25. Ակտյուբինսկ, Խաբարովսկ*, Նովոսիբիրսկ, Պյատիգորսկ։ Հուլիսի 24, 25. Յուժնո–Սախալինսկ**։ Հուլիսի 30—օգոստոսի 1. Աբական, Բառնաուլ, Դոնի Ռոստով*, Կարակոլ, Մառնեուլ (վրացերեն), Ռուդնի, Տյումեն։ Օգոստոսի 6—8. Ալմա Աթա, Եկատերինբուրգ*, Նովոկուզնեցկ։ Օգոստոսի 7, 8. Կամչատկայի Պետրոպավլովսկ**։ Օգոստոսի 13—15. Զուգդիդի (վրացերեն), Մառնեուլ* (ռուսերեն), Վլադիվոստոկ, Տյումեն։ Օգոստոսի 20—22. Բրատսկ, Ծնորի (վրացերեն), Կրասնոդար, Մոսկվա (Ա), Սանկտ Պետերբուրգ, Տարազ, Քութայիս (Ա, վրացերեն)։ Օգոստոսի 27—29. Գորի (վրացերեն), Մոսկվա (Բ), Սեմիպալատինսկ, Վոլժսկի (Վոլգոգրադի մարզ), Քութայիս (Բ, վրացերեն)։ Սեպտեմբերի 3—5. Ջեզկազգան։ Հոկտեմբերի 22—24. Սանկտ Պետերբուրգ#։

# Համաժողով ժեստերի լեզվով։

* Ժեստերի լեզվով թարգմանություն։

**Երկօրյա նահանգային համաժողով։

Ուրախ ենք հայտնելու, որ մեր տարածքում նահանգային համաժողովը Սանկտ Պետերբուրգում ամբողջովին կանցկացվի ժեստերի լեզվով։ Վերը նշված մյուս քաղաքներում ծրագիրը կթարգմանվի։ Ովքեր ցանկանում են այցելել Սանկտ Պետերբուրգի ժեստերի լեզվով համաժողովը, պետք է իրենց կարիքների մասին հայտնեն համաժողովի բնակարանային բաժնին։ Քանի որ ժեստերի լեզվով թարգմանությունը ծրագրված ՉԷ ոչ մի ուրիշ նահանգային համաժողովում, ցանկալի է, որ խուլ քարոզիչները և հետաքրքրվողները արդեն ԱՅՍՕՐՎԱՆԻՑ սկսեն ծրագրել այցելելու վերոհիշյալ համաժողովներից մեկը։ Ժողովի երեցները պետք է տեղեկանան, թե ինչ հատուկ կարիքներ ունեն խուլ անհատները նահանգային համաժողով այցելելու հետ կապված, որպեսզի քաջալերեն նրանց այցելել այդ համաժողովներից որևէ մեկը, ինչպես նաև հիշեցնեն նախօրոք պատրաստվել ճանապարհորդությանը, և ոչ թե սպասեն վերջին րոպեին։ Կրոնական կազմակերպությունը պլանավորում է համաժողովի ծրագիրը թարգմանել ժեստերի լեզվով միայն մի քանի քաղաքներում, իսկ ամբողջովին համաժողովը խուլ անհատների համար կանցկացվի միայն մի քաղաքում, որպեսզի ծրագրի թարգմանությունը հնարավորին չափ որակյալ լինի, և որպեսզի վերջիններս կարողանան իրար հետ ավելի շատ շփվել։ Եհովայի ժողովրդի երկար տարիների փորձը ցույց է տվել, որ թեև շատ երկրներում ժեստերի լեզվով որակելի թարգմանությամբ նահանգային համաժողովների քանակը սահմանափակ է, այնուամենայնիվ, խուլ անհատները մեծ օգուտ են քաղում ծրագրից։ Որպեսզի նման ձևով կազմակերպված նահանգային համաժողովները լավ անցկացվեն, անհրաժեշտ է երեցների, համաժողովի կոմիտեների, ինչպես նաև խուլ քարոզիչների և հետաքրքրվողների սերտ համագործակցությունը։ Նախապես շնորհակալություն ենք հայտնում ձեզ համագործակցության համար. եկեք միասին սպասենք Եհովայի օրհնություններին՝ նահանգային համաժողովների պատրաստման և անցկացման կապակցությամբ։

◼ 1999 թ. հունվարի 1–ի համարից սկսած՝ ուրդու լեզվով «Դիտարան» ամսագիրը լույս է տեսնելու ամիսը երկու անգամ։

◼ Լույս են տեսել նոր գրականություններ.

«Ինչպե՞ս գտնել դրախտի ճանապարհը» (մահմեդականների համար) (№7071 առարկա) — հինդի։

«Գիրք բոլորի համար» (№6641 առարկա) — իսլանդերեն։

«Ո՞վ է Եհովան» (T–23) — արևմտահայերեն, գերմաներեն, լեհերեն, խորվաթերեն, հոլանդերեն, շվեդերեն, ռուսերեն, սլովակերեն, սլովեներեն։

◼ Լույս են տեսել նոր տեսաերիզներ.

«Եհովային փառաբանենք մեր երգերով» (մաս I–ին, ամերիկյան ժեստերի լեզու) — անգլերեն։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը