Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 2/99 էջ 3
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 1999 Մեր թագավորական ծառայությունը
1999 Մեր թագավորական ծառայությունը
km 2/99 էջ 3

Հայտարարություններ

◼ Փետրվար ամսին տարածելու համար նախատեսված գրականություն. «Ընտանեկան Ուրախութեան Գաղտնիքը»։ Մարտ. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն»։ Ջանք թափիր, որպեսզի Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսես։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերի առանձին համարներ։ Հետաքրքրվող անհատներին առաջարկիր «Աստված պահանջում է» բրոշյուրը և աշխատիր Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսել։ Հունիս. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» կամ 192 էջանոց ցանկացած գիրք։ Հուլիս և օգոստոս. 32 էջանոց ցանկացած բրոշյուր՝ «Երբևիցե կլինի՞ աշխարհ առանց պատերազմի» (ռուս.), «Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել», «Գիրք բոլորի համար», «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը», «Աստված իսկապես հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Կառավարությունը, որը Դրախտ կբերի», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Հարկավո՞ր է հավատալ երրորդությանը» և «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո»։

◼ Քարտուղարն ու ծառայողական վերակացուն պետք է վերանայեն բոլոր ընդհանուր ռահվիրաների գործունեությունը։ Եթե նրանք դժվարանում են հավաքել պահանջվող ժամերը, երեցները պետք է աջակցություն ցույց տան այդ խնդիրը լուծելու համար։ Խորհրդի համար տես Ընկերության հոկտեմբերի 1–ի տարեկան S-201 նամակը։ Նաև տես 1986 թ. օգոստոսի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրի 12—20 պարբերությունները։

◼ Ցանկանում ենք հիշեցնել, որ Վարչական կենտրոնում՝ Սոլնեչնոյեում, էքսկուրսիաներն անցկացվում են աշխատանքային օրերին. մինչև ճաշը՝ ժամը 9.00–ին, 10.00–ին և 11.00–ին, և ճաշից հետո՝ ժամը 13.00–ին, 14.00–ին, 15.00–ին և 16.00–ին, շաբաթ օրերը՝ միայն մինչև ճաշը՝ ժամը 9.00–ին, 10.00–ին և 11.00–ին։ Քանի որ էքսկուրսիան տևում է մոտ մեկ ժամ, ցանկալի է գալ Սոլնեչնոյե էքսկուրսիան անցկացնելուց մոտ 15—20 րոպե առաջ։ Ուրիշ ժամերի և կիրակի օրերին էքսկուրսիա չի անցկացվում։ Եթե պլանավորում եք գալ էքսկուրսիայի տաս կամ ավել մարդկանցից կազմված խմբով, նախապես պետք է կապ հաստատել Վարչական կենտրոնի հետ նախատեսված օրից ոչ պակաս, քան մեկ շաբաթ առաջ։ Ցանկանում ենք նաև հաղորդել, որ Համաժողովների սրահի շինարարության պատճառով ընդհանուր կամ հատուկ ռահվիրաներին չենք կարող ընդունել գիշերելու համար։ Նաև խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ Վարչական կենտրոնի տարբեր բաժիններ զանգեր ընդունվում են աշխատանքային ժամերին (Մոսկվայի ժամանակով 8.00—17.00 աշխատանքային և 8.00—12.00 շաբաթ օրերին)։ Բեթելի ընտանիքի անդամներին անձնական հարցերով կարելի է զանգահարել ցանկացած օր ժամը 8.00—22.00։ Բացառությամբ հրատապ դեպքերից՝ ուրիշ ժամերին հեռախոսազանգերը չեն ընդունվելու։ Շնորհակալություն համագործակցության համար։

◼ 1999 թ. հունվարի 8–ից սկսած՝ «Արթնացե՛ք»–ը մատչելի կլինի ամիսը երկու անգամ լատվիերեն լեզվով։

◼ 1999 թ. հունվարի 15–ից սկսած՝ «Դիտարան»–ը մատչելի կլինի ամիսը երկու անգամ ուրդու լեզվով։

◼ Լույս են տեսել նոր գրականություններ.

«Պատրա՞ստ ես հավատի փորձությանը, եթե բժշկական միջամտության կարիք զգացվի» (km 9/98, ներդիր) — ուկրաիներեն

«1996 թ. «Դիտարան» ընկերության հրատարակությունների ցանկ» — գերմաներեն

«Կյանքը խաղաղ, նոր աշխարհում» (T-15) — թուրքերեն

«Երբ մահանում է քո սիրելիներից մեկը» — ադրբեջաներեն

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը