Հայտարարություններ
◼ Նոյեմբեր ամսին տարածելու համար նախատեսված գրականություն. շարունակել տարածել «Թագավորության լուրը» № 36 թերթիկը։ Այն ժողովները, որոնք այն արդեն առաջարկել են իրենց հատկացված տարածքների բոլոր տների կամ բնակարանների տանտերերին, կարող են նորից այցելել, բայց այս անգամ առաջարկել «Գիտություն» գիրքը կամ «Աստված պահանջում է» գրքույկը։ Եթե տանտերն արդեն ունի դրանք, կարելի է առաջարկել «Ստեղծիչ» գիրքը։ Դեկտեմբեր. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Հունվար։ Ժողովի պահեստում եղած 192 էջանոց ցանկացած գիրք։ Փետրվար։ «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը կամ ժողովում առկա 192 էջանոց որևէ գիրք։
◼ «Թագավորության լուրը» № 36 թերթիկը տարածելու քարոզարշավն ավարտվելուց հետո այն ժողովներում, որտեղ դեռ կա այդ թերթիկից, կարելի է քաջալերել քարոզիչներին մյուս թերթիկների նման դրանք ևս տարածել թե՛ տնետուն, թե՛ այլուր։ Եթե դա խելամիտ համարեն, քարոզիչները կարող են թերթիկը թողնել այն տներում կամ բնակարաններում, որտեղ նախորդ անգամները տանը մարդ չի եղել, բայց այնպես, որ աննկատ մնա ուրիշների աչքից։ Հարկավոր է ջանք գործադրել այս կարևոր պատգամը պարունակող մնացած բոլոր թերթիկները տարածելու համար։
◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված որևէ եղբայր դեկտեմբերի 1–ին կամ դրան հաջորդող մոտակա օրերին պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո այդ ստուգման մասին պետք է հայտարարվի։
◼ Լույս են տեսել նոր հրատարակություններ.
«Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը» (նշանը՝ gf, առարկա № 6645) — աֆրիկաանս, բաշկիրերեն, չինարեն, չինարեն (պարզեցված), կորեերեն
«Ի՞նչ հույս կա մահացած սիրելիների համար» (T-16) — ալթայերեն
«Եսայիայի մարգարեությունը. լույս ողջ մարդկության համար» (հատոր 1–ին) (նշանը՝ ip-1, առարկա № 5329) — արաբերեն
«1997 թ. «Դիտարանի» հրատարակությունների ցանկ» (նշանը՝ dx97, առարկա № 6897) — նիդերլանդերեն
«1996–1997 թթ. «Դիտարանի» հրատարակությունների ցանկ» (նշանը՝ dx97, առարկա № 6897) — ուկրաիներեն
«Ո՞վ է Եհովան» (T-23) — արևելահայերեն, ղրղզերեն
«Ո՞վ է Հիսուս Քրիստոսը» (T-24) — էստոներեն
«Պատասխանատո՞ւ ենք արդյոք Աստծո առաջ, թե՞ ամեն ինչ ճակատագրի ձեռքում է» (մահմեդականների համար) (T-71) — տաջիկերեն
«Մեծագույն անունը» (T-72) — տաջիկերեն
«Ովքե՞ր են Եհովայի վկաները» (T-73, մահմեդականների համար) — տաջիկերեն
«Աստվածաշնչի հիմնական ուսուցումները» (հարցեր մկրտվել ցանկացողների համար, № 6541 առարկա) — թուրքմեներեն
«Ընտանեկան կյանքից հաճույք ստացե՛ք» (T-21) — թուրքմեներեն
◼ 2000 թ. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի միահույսված հատորները լույս կտեսնեն հետևյալ լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, դանիերեն, իտալերեն, իսպաներեն, լեհերեն, խորվաթերեն, կորեերեն, հունարեն, հունգարերեն, ճապոներեն, նիդերլանդերեն, նորվեգերեն, շվեդերեն, չեխերեն, չինարեն, պորտուգալերեն, ռումիներեն, ռուսերեն, սլովակերեն, ուկրաիներեն, ֆիններեն և ֆրանսերեն։ Նշիր, որ միահյուսված հատորները հատուկ պատվերով ստացվելիք առարկաներ են։ Քանի դեռ միահյուսված հատորները առկա չեն, դրանք կնշվեն պատվերի ուղարկման ցուցակում (CS-74)՝ «Պատվերը գրանցված է» աղյուսի տակ։ Խնդրում ենք, միահյուսված հատորների պատվերը ներկայացնել մինչև դեկտեմբերի 1–ը։