Ի՞նչ կարելի է ասել, երբ հեռախոսով վկայություն տալիս ավտոմատ պատասխանող սարք է միանում
Հեռախոսը շատ լավ միջոց է վկայություն տալու համար այն մարդկանց, ովքեր տանը չեն լինում, կամ նրանց, ովքեր ապրում են անհասանելի վայրերում։ Սակայն գնալով ավելանում է այնպիսի մարդկանց թիվը, ովքեր չեն պատասխանում հեռախոսազանգերին. նրանց փոխարեն՝ դա անում է ավտոմատ պատասխանող սարքը։ Ի՞նչ կարող ես անել այդ դեպքում։ Ցած մի դիր խոսափողը։ Թղթի վրա գրված լավ պատրաստած մի մատուցում ունեցիր, որը կարող ես կարդալ։ Նախօրոք կրկնիր գրածդ, որպեսզի կարողանաս կարդալ այն հաճելի և խոսակցական տոնով։ Ի՞նչ կարելի է ասել։
Կարող ես տանտիրոջը հրավիրել Թագավորության սրահ՝ ներկա լինելու Հանրային հանդիպմանը։ Կարող ես ասել. «Ցավում եմ, որ չեմ կարող զրուցել ձեզ հետ, քանի որ դուք տանը չեք։ Եթե կցանկանայիք լսել Աստվածաշնչի վրա հիմնված քննարկում [հանրային ելույթի վերնագիրը] թեմայով, հրավիրում եմ ձեզ Եհովայի վկաների Թագավորության սրահ։ Այնտեղ բոլորն են հրավիրվում։ Մուտքը անվճար է»։ Ապա հստակորեն հայտնիր հանդիպման օրը, ժամը, փողոցի անունը կամ նկարագրիր, թե որտեղ է գտնվում Թագավորության սրահը։
Թագավորության սրահում ուշադիր եղիր նոր անհատների նկատմամբ, ծանոթացիր նրանց հետ՝ հայտնելով անունդ, և ջերմորեն ողջունիր նրանց։ Մի մոռացիր Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկել։