Հայտարարություններ
◼ Դեկտեմբեր ամսին տարածելու համար նախատեսված գրականություն. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Հունվար. ժողովի պահեստում եղած 192 էջանոց ցանկացած գիրք։ Փետրվար. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը կամ ժողովում առկա 192 էջանոց որևէ գիրք։ Մարտ. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Հատուկ ջանքեր է հարկավոր գործադրել Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու համար։
Ժողովները կարող են պատվիրել «1999 թ. «Դիտարանի» գրադարան»–ը։ Այս կոմպակտ–դիսկը կթողարկվի հետևյալ լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, դանիերեն, իսպաներեն, իտալերեն, հոլանդերեն, ճապոներեն (պահանջվում է «Windows» ծրագրի միայն ճապոներեն տարբերակը), պորտուգալերեն և ֆրանսերեն։ Խնդրում ենք՝ ի նկատի ունեցեք, որ այս կոմպակտ–դիսկը նախատեսված չէ տարածման, դպրոցական գրադարանների կամ նրանց համար, որոնց պարզապես հետաքրքրում են Եհովայի վկաները։ «1999 թ. «Դիտարանի» գրադարան»–ը ժողովի անդամների համար է, և այն կարելի է պատվիրել միմիայն ժողովի միջոցով։ Կոմպակտ–դիսկերը հատուկ պատվերի առարկա են։
◼ Լույս են տեսել նոր հրատարակություններ.
«Ինչպե՞ս կատարելագործել խոսելու և ուսուցանելու ունակությունը» (առարկա № 6676, նշանը՝ ht) — արևելահայերեն
◼ Թողարկվել են նոր ձայներիզներ.
«Նախազգուշացնող օրինակներ» (առարկա № 2949, նշանը՝ cswx) — անգլերեն, ուկրաիներեն
◼ Թողարկվել են նոր կոմպակտ–դիսկեր.
«Թագավորության մեղեդիները № 9» (նվագախումբ, մակագրությունները անգլերեն լեզվով, առարկա № 3809, նշանը՝ cdm-9) — անգլերեն