‘Փոքր խնայողություն մի կողմ դիր’
Վաղ քրիստոնեական ժողովում նյութական կարիքներ կային, որոնք հարկավոր էր հոգալ։ Ուստի հորդոր տրվեց, որ ամեն մեկը իր կարողության չափով ‘փոքր խնայողություն մի կողմ դնի’ (ԱՆԹ)՝ նվիրաբերելու այդ կարիքների բավարարմանը (Ա Կորնթ. 16։1–3)։ Նրանց առատաձեռնության արդյունքը եղավ այն, որ բոլորը մեծապես ուրախացան՝ իրենց երախտագիտությունը ցույց տալով Աստծո հանդեպ (Բ Կորնթ. 9։11, 12)։
Այսօր Եհովայի ժողովրդի համաշխարհային գործունեությունը շարունակ ընդարձակվում է, և այդ ընդարձակման հետ մեկտեղ ֆինանսական աջակցության կարիք է առաջանում։ Տեղին կլինի, որ մենք էլ կանոնավորաբար ‘փոքր խնայողություն մի կողմ դնենք’՝ այդ կարիքները հոգալուն օժանդակելու նպատակով (Բ Կորնթ. 8։3, 4)։ Նվիրատվություն կարելի է անել տարբեր ձևերով (տեսե՛ք «Դիտարանի» 2001 թ. նոյեմբերի 1–ի համարը, էջ 28)։ Սա մեզ համար իրոք մի առանձնաշնորհում է, որը մեծ ուրախություն է բերում (Գործք 20։35)։