Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն։ Դեկտեմբեր. «Ցարդ Ապրած Մեծագոյն Մարդը» գիրքը։ Կարող եք առաջարկել նաև հետևյալ գրքերը՝ «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խօսքն է, թէ՝ Մարդոց» կամ «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»։ Հունվար. կարելի է առաջարկել 192 էջանոց ցանկացած գիրք։ Փետրվար. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։ Մարտ. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Հատուկ ջանքեր պետք է գործադրել Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու նպատակով։
◼ Շուտով յուրաքանչյուր ժողով իր լեզվով կստանա 2003 թ. Հիշատակի երեկոյի հրավիրատոմսերը։
◼ Նկատի ունեցեք, որ 2004 թ.–ին Հիշատակի երեկոն կանցկացվի ապրիլի 4–ին՝ կիրակի օրը՝ արևամուտից հետո։ Այս մասին նախօրոք է հայտարարվում, որպեսզի եղբայրները կարողանան հարմար սրահներ վարձել այն դեպքերում, երբ միևնույն Թագավորության սրահից օգտվում են մի քանի ժողովներ, և այլ դահլիճներ փնտրելու անհրաժեշտություն է զգացվում։ Երեցները պետք է համաձայնության գան դահլիճի ղեկավարության հետ, որպեսզի շենքում անցկացվող այլ միջոցառումները չխանգարեն Երեկոն խաղաղ ու կազմակերպված ձևով անցկացնելուն։ Հաշվի առնելով տվյալ իրադարձության կարևորությունը՝ Հիշատակի երեկոյին ելույթ ներկայացնող եղբորը նշանակելիս երեցների խորհուրդը պետք է ընտրի առավել փորձառու երեցներից որևէ մեկին՝ նրանց հերթով նշանակելու կամ ամեն տարի միևնույն եղբորը հանձնարարելու փոխարեն։ Եթե ժողովում կա օծյալ երեց, պետք է նրան նշանակել։
◼ «Աստվածապետական ծառայության դպրոցի առաջադրանքը» (S-89) բլանկում որոշ ճշտումներ են մտցվել։ Յուրաքանչյուր ժողով կստանա այս նոր բլանկների 1 000 օրինակ։ Եթե լրացուցիչ բլանկների կարիք կա, կարելի է պատվիրել «Գրականության պատվերի բլանկով» (S-14), ռուս.։
◼ Հունվարի 6–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպումից հետո բոլոր մկրտված քարոզիչները կարող են ստանալ «Բժշկական դիրքորոշում» բլանկը, ինչպես նաև «Անձնական բլանկը»՝ իրենց երեխաների համար։
◼ Այն շաբաթ, երբ ժողով կայցելի շրջանային վերակացուն, Աստվածապետական ծառայության դպրոցի անցկացման կարգի մեջ տեղի կունենան որոշ փոփոխություններ։ Այսպես՝ 2003 թ. հունվար ամսից սկսած՝ բացման երգից ու աղոթքից հետո Դպրոցը կտևի մոտավորապես 25 րոպե։ 5 րոպեանոց ելույթով կներկայացվի մի դաս, 10 րոպե կտևի ուսուցողական ելույթը և դարձյալ 10 րոպե՝ Աստվածաշնչի ընթերցանությունից ուշագրավ մտքերը։ №2, 3, 4 առաջադրանքները չեն ներկայացվի։ Դպրոցի առաջին մասից հետո կանցկացվի Ծառայողական հանդիպումը, որը կտևի 30 րոպե։ Երգից հետո շրջանային վերակացուն կներկայացնի 30 րոպեանոց ծրագիրը, որից հետո կլինեն եզրափակիչ երգն ու աղոթքը։
◼ Լույս են տեսել նոր հրատարակություններ.
«Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» — բուլղարերեն, թամիլերեն
«2001 թ. «Դիտարան» ընկերության հրատարակությունների ցանկ» (նշանը՝ dx01, առարկա №6801) — անգլերեն
«1996–2000 թթ. «Դիտարան» ընկերության հրատարակությունների ցանկ» (նշանը՝ dx96–00, առարկա №5800) — հունգարերեն
«Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն» — թուրքերեն, թվի, մալթայերեն, մակեդոներեն, սանգո, սվահիլի, տիվ, էֆիկ
«1980–2000 թթ. «Դիտարան» ընկերության հրատարակություններում հանդիպող սուրբգրային համարների ցանկ» (նշանը՝ dx80–00, առարկա №6100) — ռումիներեն
«Մոտեցիր Եհովային» — թուրքերեն
◼ Թողարկվել են նոր տեսաերիզներ.
«Եհովայի վկաներ. կազմակերպություն՝ կանգնած այդ անվան ետևում» — լատվիերեն