Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն։ Նոյեմբեր. «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը կամ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Եթե մարդիկ արդեն ունեն այս հրատարակությունները, կարելի է առաջարկել «Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն» գիրքը կամ նախկինում լույս տեսած որևէ հրատարակություն։ Դեկտեմբեր. «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը։ Հունվար. 192 էջանոց ցանկացած գիրք, որ ունեք ժողովի պահեստում։ Փետրվար. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։
◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը դեկտեմբերի 1–ին կամ դրանից հետո ընկած մոտ ժամկետում պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին։
◼ Գրականության հաջորդ պատվերն ուղարկելու հետ միասին ժողովները պետք է սկսեն պատվիրել 2003 թ. «Դիտարանի» միահյուսված հատորները։ Լեզուների ցանկը, որոնցով դրանք մատչելի կլինեն, կտրվի «Հայտարարություն՝ բոլոր ժողովներին» նամակի մեջ, որն ամեն ամիս ուղարկվում է բոլոր ժողովներին։ Մինչ միահյուսված հատորները առկա լինեն և առաքվեն, այս պատվերների մասին կնշվեն պատվերի ուղարկման ցուցակում՝ «Պատվերը գրանցված է» սյունակի տակ։ Միահյուսված հատորները հատուկ պատվերով ստացվող առարկաներ են։
◼ Սկսած 2004 թ. մայիս ամսից՝ ժողովի հանդիպումներին օգտվելու ենք «Երգով փառաբանենք Եհովային» արևելահայերեն նոր երգարանից (225 երգ, նշանը՝ Ssb-REA)։
◼ Ուրախ ենք տեղեկացնելու, որ 2004 թ.–ից սկսած՝ «Արթնացե՛ք» պարբերագիրը լույս կտեսնի արևելահայերեն լեզվով (եռամսյա)։