Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 7/04 էջ 3
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2004 Մեր թագավորական ծառայությունը
2004 Մեր թագավորական ծառայությունը
km 7/04 էջ 3

Հայտարարություններ

◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. հուլիս և օգոստոս. ժողովում առկա ցանկացած 32 էջանոց գրքույկ։ Սեպտեմբեր. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։ Հոկտեմբեր. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Հետաքրքրություն նկատելու դեպքում առաջարկեք «Աստված պահանջում է» գրքույկը և հատուկ ջանքեր գործադրեք Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու համար։

◼ Սկսած սեպտեմբեր ամսից՝ շրջանային վերակացուները կներկայացնեն «Հավատով և քաջությամբ նայենք ապագային» վերնագրով հանրային ելույթը։

◼ Չնշանակված տարածքում քարոզելիս կարելի է առաջարկել «Աստված պահանջում է» գրքույկը կամ «Գիտություն» գիրքը։ Որևէ այլ գրականություն կարելի է առաջարկել այն դեպքում, եթե տանտերն ունի այդ երկու հրատարակությունները։ Բոլոր քարոզիչները պետք է իրենց հետ տարբեր թերթիկներ ունենան այն դեպքերի համար, երբ տանտերը տանը չէ կամ հրաժարվում է գրականություն վերցնել։ Հարկավոր է ջանքեր գործադրել ցույց տրված հետաքրքրությունը զարգացնելու համար, հատկապես երբ այդպիսի տարածքներում կարող են քարոզել մոտակա ժողովների քարոզիչները։

◼ Ժողովների քարտուղարները պետք է հոգ տանեն, որ ժողովում բավարար քանակությամբ լինեն հետևյալ բլանկները՝ «Ընդհանուր ռահվիրայական ծառայության դիմում» (S-205), «Ենթառահվիրայական ծառայության դիմում» (S-205b)։ Դրանք կարելի է պատվիրել «Գրականության պատվերի բլանկով» (S-14)։ Բլանկներ պատվիրեք առնվազն մեկ տարվա համար։

◼ Ընդհանուր ռահվիրայության դիմումները մասնաճյուղ ուղարկելուց առաջ ժողովի քարտուղարը պետք է ստուգի, որ բլանկները ամբողջությամբ լրացված լինեն։ Եթե դիմումը լրացնողը չի հիշում իր մկրտության ճշգրիտ ամիս–​ամսաթիվը, պետք է մոտավորապես հաշվել և գրի առնել։ Քարտուղարը պետք է այդ ամսաթիվը նշի «Քարոզչի հաշվետվության քարտում»։

◼ Եթե պլանավորում եք ճանապարհորդել օտար երկիր և ուզում եք այնտեղ ներկա գտնվել ժողովի հանդիպումներին, շրջանային կամ մարզային համաժողովին, ապա օրերի, ժամերի ու անցկացվելիք վայրերի հասցեների մասին տեղեկանալու համար հարկավոր է գրավոր հարցում ուղարկել այն մասնաճյուղ, որի հսկողության տակ գտնվում է տվյալ երկիրը։ Մասնաճյուղերի հասցեները տրվում են վերջին «Տարեգրքի» (ռուս.) վերջին էջում։

◼ Մասնաճյուղին անհրաժեշտ են բոլոր նախագահող վերակացուների և քարտուղարների հասցեների ու հեռախոսահամարների վերջին տվյալները։ Եթե դրանց մեջ որևէ փոփոխություն տեղի ունենա, ժողովի Ծառայողական կոմիտեն պետք է առանց հետաձգելու լրացնի, ստորագրի և մասնաճյուղ ուղարկի «Նախագահող վերակացուի/քարտուղարի հասցեի փոփոխություն» (S-29) բլանկը։ Փոստի ինդեքսը փոխվելու դեպքում նույնպես հարկավոր է տեղյակ պահել։

◼ Ուրախ ենք տեղեկացնելու, որ, ինչպես ցույց են տալիս փետրվար ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները, Ռուսաստանում բարձրագույն թվեր են գրանցվել՝ 135 167 քարոզիչ, 15 302 ընդհանուր ռահվիրա և 131 333 Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Ղազախստանում նույնպես բարձրագույն թվեր են գրանցվել՝ 14 047 քարոզիչ, 1 280 ընդհանուր ռահվիրա և 13 458 Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Հաճելի է նշել, որ բարձրագույն թվեր են գրանցվել նաև Ղրղզստանում՝ 339 ընդհանուր ռահվիրա և 4 358 Աստվածաշնչի ուսումնասիրություն, նաև Հայաստանում է քարոզիչների բարձրագույն թիվ գրանցվել՝ 8 321։ Դա վկայում է այն մասին, որ «Աստուծոյ խօսքը աճում [է] եւ աշակերտների համարը խիստ շատանում [է]» մեր տարածքում (Գործք 6։7)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը