Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. նոյեմբերի 1–14-ը. «Արթո՛ւն կացեք» գրքույկի տարածման հատուկ քարոզարշավ։ Նոյեմբերի 15–30-ը. «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Եթե անհատն ասում է, որ երեխաներ չունի, առաջարկեք «Աստված պահանջում է» գրքույկը։ Այդ գրքույկը գործածելու դեպքում ուշադրություն դարձրեք Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսելու վրա։ Դեկտեմբեր. «Ցարդ Ապրած Մեծագոյն Մարդը» գիրքը։ Կարելի է նաև առաջարկել «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» կամ «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խօսքն Է, թե՝ Մարդոց» գիրքը։ Հունվար. 192 էջանոց ցանկացած գիրք, որ ունեք ժողովի պահեստում։ Փետրվար. «Մոտեցիր Եհովային» գիրքը։
◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը դեկտեմբերի 1–ին կամ դրանից հետո ընկած մոտ ժամկետում պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Եթե ժողովի համար բանկային հաշիվ է բացված, օրինակ՝ Թագավորության սրահի շահագործման և շինարարության համար, այդ հաշիվն էլ պետք է ստուգել։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին։
◼ Գրականության հաջորդ պատվերն ուղարկելու հետ միասին ժողովները պետք է սկսեն պատվիրել 2004 թ. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի միահյուսված հատորները։ Լեզուների ցանկը, որոնցով դրանք մատչելի կլինեն, կտրվի «Հայտարարություն բոլոր ժողովներին» նամակի մեջ։ Մինչ միահյուսված հատորները առկա լինեն և առաքվեն, այս պատվերների մասին կնշվեն պատվերի ուղարկման ցուցակում՝ «Պատվերը գրանցված է» սյունակի տակ։ Միահյուսված հատորները հատուկ պատվերով ստացվող առարկաներ են։
◼ 2005 թ. մայիսի 23–ով սկսվող շաբաթվանից ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպումներին ուսումնասիրելու ենք «Արթո՛ւն կացեք» գրքույկը ադրբեջաներեն, անգլերեն, թաթարերեն, հայերեն, ղազախերեն, ղրղզերեն, վրացերեն, ռուսերեն, օսեթերեն և ֆրանսերեն լեզուներով։
◼ Մասնաճյուղին անհրաժեշտ են բոլոր նախագահող վերակացուների և քարտուղարների, այդ թվում նաև հեռավոր տարածքներում գործող խմբերի պատասխանատուների հասցեների և հեռախոսահամարների վերջին տվյալները։ Եթե դրանց մեջ որևէ փոփոխություն տեղի ունենա, ժողովի Ծառայողական կոմիտեն պետք է անհապաղ լրացնի, ստորագրի և մասնաճյուղ ուղարկի «Նախագահողի/քարտուղարի հասցեի փոփոխություն» (S-29) բլանկը։ Փոստի ինդեքսը փոխվելու դեպքում նույնպես հարկավոր է տեղյակ պահել։