Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. հուլիս և օգոստոս. առաջարկելու ենք «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա» և «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը» գրքույկները, ինչպես նաև ցանկացած 32–էջանոց գրքույկ, որ կա ժողովի պահեստում։ Սեպտեմբեր. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։ Կարելի է նաև առաջարկել «Ինչպե՞ս է առաջացել կյանքը. էվոլյուցիայի՞, թե՞ արարչագործության միջոցով» գիրքը (ռուս.)։ Հոկտեմբեր. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի առանձին համարներ։ Հետաքըրքրություն նկատելու դեպքում առաջարկիր «Աստված պահանջում է» գրքույկը։
◼ Սկսած սեպտեմբեր ամսից՝ շրջանային վերակացուները կներկայացնեն «Ինչո՞ւ է հարկավոր առաջնորդվել Աստվածաշնչով» վերնագրով հանրային ելույթը։
◼ Խորհուրդ է տրվում, որ ընդհանուր ռահվիրայության դիմումները մասնաճյուղ ուղարկվեն ռահվիրայական ծառայությունը սկսելու ամսաթվից առնվազն 30 օր առաջ։ Ժողովի քարտուղարը պետք է ստուգի, որ բլանկները ամբողջությամբ լրացված լինեն։ Եթե դիմումը լրացնողը չի հիշում իր մկրտության ճշգրիտ ամիս–ամսաթիվը, նա պետք է մոտավորապես հաշվի և գրի առնի այն։ Քարտուղարը պետք է այդ ամսաթիվը նշի «Քարոզչի հաշվետվության քարտում» (S-21)։
◼ Ժողովի քարտուղարները պետք է ստուգեն, որ ժողովի յուրաքանչյուր ընդհանուր ռահվիրայի համար լինի «Ռահվիրայի նշանակման նամակը» (S-202)։ Նամակը չլինելու դեպքում խնդրում ենք գրել մասնաճյուղ։