Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. նոյեմբեր. «Սովորիր մեծ ուսուցչից» գիրքը։ Եթե անհատն ասում է, որ երեխաներ չունի, առաջարկեք «Գիտություն» գիրքը կամ «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» թերթիկը։ Դեկտեմբեր. 192–էջանոց ցանկացած գիրք, որ առկա է ժողովի պահեստում։ Եթե անհատը չի ցանկանում վերցնել գիրքը, ապա առաջարկիր «Արթո՛ւն կացեք» գրքույկը։ Հունվար. «Ցարդ Ապրած Մեծագոյն Մարդը» գիրքը։ Կարելի է նաև առաջարկել «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը կամ «Դուք Կրնաք Յաւիտեան Ապրիլ Երկրային Դրախտի մը Մէջ» գիրքը, եթե այն կա ժողովի պահեստում։ Փետրվար. «Մոտեցիր Եհովային» գիրքը։ Եթե այն չկա ժողովի պահեստում, կարելի է առաջարկել «Ինչպե՞ս է առաջացել կյանքը. էվոլյուցիայի՞, թե՞ արարչագործության միջոցով» գիրքը (ռուս.) կամ 192–էջանոց ցանկացած գիրք, որ կա ժողովի պահեստում։
◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը դեկտեմբերի 1–ին կամ դրանից հետո ընկած մոտ ժամկետում պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Եթե ժողովի համար բանկային հաշիվ է բացված, օրինակ՝ Թագավորության սրահի շահագործման և շինարարության համար, այդ հաշիվն էլ պետք է ստուգել։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին։
◼ Ժողովների երեցները պետք է հոգ տանեն, որպեսզի ստուգվի Թագավորության սրահի վիճակը, որն արվում է ամեն տարի, և համապատասխան միջոցներ ձեռնարկեն, ինչպես նշվում է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2003 թ. օգոստոսի համարում (էջ 4, 5)։ Նաև պետք է ստուգել, թե կատարվում են արդյոք մասնաճյուղի տված բոլոր հրահանգները, որոնք ուղարկվում են նամակների միջոցով։ Շրջանային վերակացուն իր այցելության ժամանակ պետք է ստուգի՝ այդ ամենն արված է, թե՝ ոչ։ Եթե ժողովն իր Սրահն ունի, ապա Սրահի համար պատասխանատու ժողովի քարտուղարը պետք է ստուգի այդ հարցին վերաբերող բոլոր իրավաբանական փաստաթղթերը։ Եթե անհրաժեշտ է ձևակերպել ինչ–որ փաստաթղթեր, վճարել հարկերը և/կամ այլ պարտքեր, հարկավոր է այդ ամենն անել առանց հետաձգելու՝ դրանց համար սահմանված ժամկետում։ Հարկավոր է մասնաճյուղի կողմից պահանջվող փաստաթղթերի պատճենները ուղարկել առանց հետաձգելու։
◼ «Բուժում՝ առանց արյան փոխներարկման. հաշվի են առնվում հիվանդի կարիքներն ու իրավունքները» տեսաֆիլմի (ռուս.) քննարկումը կանցկացվի հունվար ամսվա Ծառայողական հանդիպումներից մեկի ժամանակ։ Անհրաժեշտության դեպքում կարելի է ժողովի միջոցով տեսասկավառակի օրինակներ պատվիրել հնարավորին չափ շուտ։