Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. փետրվար. «Մոտեցիր Եհովային» գիրքը։ Եթե այն չկա ժողովի պահեստում, կարելի է առաջարկել «Ինչպե՞ս է առաջացել կյանքը. էվոլյուցիայի՞, թե՞ արարչագործության միջոցով» գիրքը (ռուս.) կամ 192–էջանոց ցանկացած գիրք, որ կա ժողովի պահեստում։ Մարտ. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» նոր գիրքը։ Ձգտիր Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի առանձին համարներ։ Երբ վերայցելեք հետաքրքրություն ցույց տված անհատներին, այդ թվում նրանց, ովքեր ներկա են եղել Հիշատակի երեկոյին կամ աստվածապետական մյուս միջոցառումներին, սակայն ակտիվորեն չեն համագործակցում կազմակերպության հետ, ուշադրություն դարձրեք «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» նոր գիրքն առաջարկելու վրա։ Նպատակ ունեցիր Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսել այդ գրքով։
◼ Քանի որ ապրիլն ունի հինգ շաբաթ–կիրակի օր, այդ ամիսը ենթառահվիրայության հրաշալի ժամանակ կարող է լինել։
◼ 2006 թ. Հիշատակի երեկոյի առիթով հատուկ հանրային ելույթի վերնագիրն է՝ «Արդյո՞ք Աստված դեռ իշխանություն ունի երկրի վրա»։ Այս ելույթի հետ կապված հայտարարությունը կարող ես գտնել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. սեպտեմբերի համարում։
◼ 6–րդ էջի՝ «Օգուտներ քաղենք «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում իրականում» գրքի ուսումնասիրությունից» հոդվածը կքննարկվի ապրիլի 3–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպմանը։ Խնդրում ենք պահեք այդ հոդվածը, ինչպես նաև հոդվածին կից ծրագիրը։
◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը մարտի 1–ին կամ դրանից հետո ընկած մոտ ժամկետում պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին։
◼ Քարտուղարն ու ծառայողական վերակացուն պետք է վերանայեն բոլոր ընդհանուր ռահվիրաների գործունեությունը։ Եթե որևէ մեկը դժվարանում է լրացնել պահանջվող ժամերի քանակը, երեցները միջոցներ կձեռնարկեն, որպեսզի նա աջակցություն ստանա։ Խորհուրդների համար տես տարեկան նամակները (S–201)։