Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 3/06 էջ 3
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2006 Մեր թագավորական ծառայությունը
2006 Մեր թագավորական ծառայությունը
km 3/06 էջ 3

Հայտարարություններ

◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. մարտ. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» նոր գիրքը։ Ձգտիր Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի առանձին համարներ։ Երբ վերայցելես հետաքրքրություն ցույց տված անհատներին, այդ թվում նրանց, ովքեր ներկա են եղել Հիշատակի երեկոյին կամ աստվածապետական մյուս միջոցառումներին, սակայն ակտիվորեն չեն համագործակցում կազմակերպության հետ, ուշադրություն դարձրու «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» նոր գիրքն առաջարկելու վրա։ Նպատակ ունեցիր Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսել այդ գրքով։ Հունիս. առաջարկելու ենք «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Եթե անհատն ասում է, որ երեխաներ չունի, առաջարկիր «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը։

◼ Քանի որ ապրիլն ունի հինգ շաբաթ–​կիրակի օր, այդ ամիսը ենթառահվիրայության հրաշալի ժամանակ կարող է լինել։

◼ Հիշատակի երեկոն տեղի կունենա 2006 թ. ապրիլի 12–ին՝ չորեքշաբթի օրը։ Եթե ձեր ժողովի հանդիպումներից որևէ մեկը անցկացվում է չորեքշաբթի օրը, ապա այն պետք է տեղափոխել շաբաթվա մեկ ուրիշ օր, եթե Թագավորության սրահն ազատ է։ Իսկ եթե այդ օրը Ծառայողական հանդիպումն է անցկացվում, և այն տեղափոխել հնարավոր չէ, ապա ծրագրի այն կետերը, որոնք հատկապես կարևոր են ձեր ժողովի համար, կարելի է ընդգրկել Ծառայողական հանդիպումներից մեկի ծրագրում։

◼ Ժողովները պետք է «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի վերջին համարները հնարավորին չափ շուտ բաժանեն քարոզիչներին։ Այդպիսով նրանք կունենան իրենց անձնական օրինակները, ինչպես նաև նախապես կծանոթանան պարբերագրերի բովանդակությանը մինչև ծառայության մեջ դրանք առաջարկելը։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը նույնպես հարկավոր է բաժանել քարոզիչներին այն ստանալուց անմիջապես հետո։ Թերթիկը կարելի է տալ քարոզիչներին ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպմանը։

◼ «Նոյ. նա քայլեց Աստծու հետ» տեսաֆիլմը կքննարկվի մայիս ամսին՝ Ծառայողական հանդիպումներից մեկի ժամանակ։ Անհրաժեշտության դեպքում հարկավոր է տեսաֆիլմը պատվիրել ժողովի միջոցով որքան հնարավոր է շուտ։

◼ Մասնաճյուղը գրականության համար քարոզիչների անհատական պատվերները չի կատարում։ Նախագահող վերակացուն պետք է հոգ տանի, որ ժողովի գրականության ամսական պատվերը մասնաճյուղ ուղարկվելուց առաջ ամեն ամիս հայտարարություն արվի, որպեսզի անհատական պատվերներ կատարել ցանկացողները կարողանան այդ մասին տեղյակ պահել գրականության համար պատասխանատու եղբորը։ Խնդրում ենք հիշել, թե որ հրատարակությունները կարելի է ստանալ հատուկ պատվերով։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը