Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի առանձին համարներ։ Երբ վերայցելես հետաքրքրություն ցույց տված անհատներին, այդ թվում նրանց, ովքեր ներկա են եղել Հիշատակի երեկոյին կամ աստվածապետական մյուս միջոցառումներին, սակայն ակտիվորեն չեն համագործակցում կազմակերպության հետ, ուշադրություն դարձրու «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» նոր գիրքն առաջարկելու վրա։ Նպատակ ունեցիր Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսել այդ գրքով։ Հունիս. առաջարկում ենք «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Եթե անհատն ասում է, որ երեխաներ չունի, առաջարկիր «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը։ Հուլիս և օգոստոս. 32–էջանոց ցանկացած գրքույկ, որ կա ժողովի պահեստում։
◼ Քանի որ հուլիսն ունի հինգ շաբաթ–կիրակի օր, այն կարող է ենթառահվիրայության հրաշալի ամիս լինել։
◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը հունիսի 1–ին կամ դրանից հետո ընկած մոտ ժամկետում պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Եթե ժողովի համար բանկային հաշիվ է բացված, օրինակ՝ Թագավորության սրահի շահագործման և շինարարության համար, այդ հաշիվն էլ պետք է ստուգել։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին։
◼ Խորհուրդ է տրվում, որ ընդհանուր ռահվիրայության դիմումները մասնաճյուղ ուղարկվեն ռահվիրայական ծառայությունը սկսելու ամսաթվից առնվազն 30 օր առաջ։ Ժողովի քարտուղարը պետք է ստուգի, որ բլանկներն ամբողջությամբ լրացված լինեն։ Եթե դիմումը լրացնողը չի հիշում իր մկրտության ճշգրիտ ամիս–ամսաթիվը, նա պետք է մոտավորապես հաշվի և գրի առնի այն։ Քարտուղարը պետք է այդ ամսաթիվը նշի «Քարոզչի հաշվետվության քարտում» (S-21)։
◼ 2006 թ. գարնանը Հյուսիսային կիսագնդում սկսվելու է քարոզարշավ, որի ժամանակ մարդկանց հրավեր է տրվելու ներկա լինել «Ազատագրումը մո՛տ է» մարզային համաժողովին։ Այն երկրներում, որտեղ կանցկացվի այս քարոզարշավը, բոլոր ժողովների քարոզիչները կտարածեն հատուկ հրավիրատոմսեր։ Քարոզարշավը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ ամբողջ երկրագնդում ավարտվեն մարզային համաժողովները, որոնք կանցկացվեն մոտավորապես 155 երկրներում և տարածքներում։ Այն վայրերում, որտեղ քարոզարշավ չի լինելու, եղբայրներն ու քույրերը հետաքրքրություն ցույց տվող անհատներին կհրավիրեն մարզային համաժողովին, ինչպես որ նախկինում էին անում։