Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. հուլիս և օգոստոս. 32–էջանոց ցանկացած գրքույկ, որ կա ժողովի պահեստում։ Սեպտեմբեր. տարածելու ենք «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Հատուկ ջանքեր պետք է գործադրենք առաջին այցելության ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու համար։ Պետք է հետևենք, որ վերայցելենք բոլոր նրանց, ում տվել ենք «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը՝ նպատակ ունենալով ուսումնասիրություն սկսել։ Հոկտեմբեր. առաջարկում ենք «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի առանձին համարներ։ Հետաքրքրություն նկատելու դեպքում առաջարկիր «Արթուն կացե՛ք» գրքույկը՝ նպատակ ունենալով հետաքրքրություն զարգացնել Աստվածաշնչի հանդեպ։
◼ Սեպտեմբեր ամսից սկսած՝ շրջանային վերակացուները կներկայացնեն «Ի՞նչ համբավ ունես դու Աստծու մոտ» վերնագրով հանրային ելույթը։
◼ Խորհուրդ է տրվում, որ ընդհանուր ռահվիրայության դիմումները ուղարկվեն տեղի գրասենյակ ռահվիրայական ծառայությունը սկսելու ամսաթվից առնվազն 30 օր առաջ։ Ժողովի քարտուղարը պետք է ստուգի, որ բլանկներն ամբողջությամբ լրացված լինեն։ Եթե դիմումը լրացնողը չի հիշում իր մկրտության ճշգրիտ ամիս–ամսաթիվը, նա պետք է մոտավորապես հաշվի և գրի առնի այն։ Քարտուղարը պետք է այդ ամսաթիվը նշի «Քարոզչի հաշվետվության քարտում» (S-21)։
◼ Ժողովում առկա ողջ գրականության ու պարբերագրերի տարեկան հաշվառումը պետք է անել 2006 թ. օգոստոսի 31–ին կամ այդ ամսաթվին մոտ օրերին։ Հաշվառումն անցկացվում է այնպես, ինչպես սովորաբար ամսական հաշվառումը, որն արվում է գրականությունը կոորդինացնող եղբոր կողմից։ Հաշվառման արդյունքները հարկավոր է անցկացնել «Գրականության հաշվառում» (S-18) բլանկ։ Պարբերագրերի ընդհանուր թիվը պետք է իմանալ պարբերագրերի համար պատասխանատու եղբորից (եղբայրներից)։ Կոորդինացնող ժողովի քարտուղարը պետք է հետևի հաշվառման ընթացքին։ Բլանկը ստորագրում են կոորդինացնող ժողովի քարտուղարը և նախագահող վերակացուն։ Յուրաքանչյուր կոորդինացնող ժողով կստանա «Գրականության հաշվառում» (S-18) բլանկի երեք օրինակ։ Խնդրում ենք բլանկի բնօրինակը ուղարկել տեղի գրասենյակ սեպտեմբերի 6–ից ոչ ուշ։ Մեկ օրինակը պահեք ժողովի քարտարկղում։ Իսկ երրորդ օրինակը կարող եք գործածել որպես սևագիր։