Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 1/07 էջ 3
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2007 Մեր թագավորական ծառայությունը
2007 Մեր թագավորական ծառայությունը
km 1/07 էջ 3

Հայտարարություններ

◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. հունվար. «Ցարդ Ապրած Մեծագոյն Մարդը» գիրքը։ Կարելի է նաև առաջարկել «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խօսքն Է, թե՝ Մարդոց» կամ «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքերը, եթե կան ժողովի պահեստում։ Փետրվար. «Մոտեցիր Եհովային» գիրքը։ Եթե այն չկա ժողովի պահեստում, կարելի է առաջարկել 192–էջանոց ցանկացած գիրք։ Մարտ. առաջարկում ենք «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Հարկավոր է ջանքեր գործադրել Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու համար։ Ապրիլ. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագերի առանձին համարներ։ Երբ վերայցելեք հետաքրքրություն ցույց տված անհատներին, այդ թվում նրանց, ովքեր ներկա են եղել Հիշատակի երեկոյին կամ աստվածապետական մյուս միջոցառումներին, սակայն ակտիվորեն չեն համագործակցում կազմակերպության հետ, ուշադրություն դարձրեք «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» նոր գիրքն առաջարկելու վրա։ Նպատակ ունեցիր Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսել այդ գրքով։

◼ Սկսած փետրվար ամսից (մարտի 4–ից ոչ ուշ)՝ շրջանային վերակացուները կներկայացնեն «Ո՞վ կարող է մտնել Աստծու նոր աշխարհ» վերնագրով նոր հանրային ելույթը։

◼ Ժողովները պետք է համապատասխան պատրաստություններ տեսնեն Հիշատակի երեկոյի կապակցությամբ, որն այս տարի տեղի կունենա ապրիլի 2–ին՝ երկուշաբթի օրը՝ արևամուտից հետո։ Թեև ելույթը կարող է արևամուտից առաջ ներկայացվել, սակայն խորհրդանիշները նախքան արևամուտը չպետք է փոխանցվեն։ Տեղի աղբյուրներից տեղեկացեք, թե երբ է ձեր տեղանքում արևը մայր մտնելու։ Թեև ցանկալի է, որ յուրաքանչյուր ժողով առանձին անցկացնի Հիշատակի երեկոն, սակայն միշտ չէ, որ դա հնարավոր է։ Եթե մի քանի ժողովներ օգտվում են միևնույն Թագավորության սրահից, հավանաբար հարկ կլինի, որ ժողովներից մեկը կամ մի քանիսը մեկ ուրիշ շենք գտնեն։ Խորհուրդ ենք տալիս հնարավորության դեպքում իրար հաջորդող ծրագրերի միջև առնվազն 40 րոպե ընդմիջում տալ, որպեսզի բոլորը կարողանան լիարժեք օգուտներ քաղել միջոցառումից։ Ուշադիր պետք է լինել երթևեկության և ավտոմեքենաները կանգնեցնելու հարցում, այդ թվում նաև ուղևորների՝ փոխադրամիջոց նստելու և իջնելու հարցում։ Ելնելով տեղի պայմաններից՝ երեցների խորհուրդը պետք է որոշի, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել։

◼ Ժողովի քարտուղարները և հեռավոր տարածքում գտնվող խմբերի պատասխանատուները պետք է ստուգեն, որ յուրաքանչյուր ընդհանուր ռահվիրայի համար ժողովում լինի «Ռահվիրայի նշանակման նամակը» (S-202)։ Այդ նամակը չլինելու դեպքում նրանք պետք է գրեն գրասենյակ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը