Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 6/07 էջ 3
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2007 Մեր թագավորական ծառայությունը
2007 Մեր թագավորական ծառայությունը
km 6/07 էջ 3

Հայտարարություններ

◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. հունիս. առաջարկելու ենք «Ստեղծիչ» կամ «Ընտանեկան երջանկություն» գրքերը։ Հուլիս և օգոստոս. կարելի է առաջարկել հետևյալ 32–էջանոց գրքույկները՝ «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Արթո՛ւն կացեք», «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել» և «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը»։ Սեպտեմբեր. տարածելու ենք «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Հատուկ ջանքեր պետք է գործադրենք առաջին այցելության ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու համար։ Եթե անհատը արդեն ունի այս հրատարակությունը, ցույց տուր նրան, թե ինչպես կարող է օգուտներ քաղել գրքից, ինչը կարող ես անել՝ հակիրճորեն ցույց տալով, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը։

◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը պետք է ստուգի մարտ, ապրիլ և մայիս ամիսների համար ժողովի ֆինանսական հաշիվները։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին (տե՛ս «Ցուցումներ ժողովի ֆինանսական հաշիվների համար» բլանկը, S-27, ռուս.)։

◼ Հիշեցնում ենք, որ բոլոր հարցերը գրասենյակի հետ ցանկալի է լուծել ոչ թե հեռախոսով, այլ գրավոր, իսկ եթե շտապ են, ապա դրանք կարելի է ուղարկել հեռապատճենով (ֆաքսով)։ Հեռախոսով զրուցելու վերաբերյալ որոշ օգտակար խորհուրդներ կարելի է գտնել «Արթնացե՛ք»–ի 1996 թ. հունիսի 8–ի համարում (ռուս.)՝ «Ինչպե՞ս զրույցներ վարել հեռախոսով» վերնագիրը կրող հոդվածում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը