Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. սեպտեմբեր. տարածելու ենք «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Հատուկ ջանքեր պետք է գործադրենք առաջին այցելության ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու համար։ Եթե անհատը արդեն ունի այս հրատարակությունը, ցույց տուր նրան, թե ինչպես կարող է օգուտներ քաղել գրքից, ինչը կարող ես անել՝ հակիրճորեն ցույց տալով, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Հոկտեմբեր. առաջարկելու ենք «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի առանձին համարներ։ Հետաքրքրություն նկատելու դեպքում առաջարկիր «Արթուն կացե՛ք» գրքույկը՝ նպատակ ունենալով հետաքրքրություն զարգացնել Աստվածաշնչի հանդեպ։ Նոյեմբեր. առաջարկում ենք «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Եթե տանտերն ասում է, որ երեխաներ չունի, առաջարկիր «Արթո՛ւն կացեք» գրքույկը։ Դեկտեմբեր. 192–էջանոց ցանկացած գիրք, որ կա ժողովի պահեստում։ Եթե չկա այդպիսի գիրք, ապա կարելի է առաջարկել «Գիտություն» գիրքը (եթե կա ժողովի պահեստում) կամ «Արթո՛ւն կացեք» գրքույկը։ Հունվար. «Երբևէ ապրած մեծագույն մարդը» գիրքը։ Կարելի է նաև առաջարկել «Մոտեցիր Եհովային» կամ «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը։ Փետրվար. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» կամ «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը։
◼ Քանի որ սեպտեմբեր ամիսն ունի հինգ շաբաթ–կիրակի, այն կարող է ենթառահվիրայության հրաշալի ամիս լինել։
◼ Գրականության հաջորդ պատվերի հետ ժողովները պետք է սկսեն պատվիրել 2007 թ. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի միահյուսված հատորները, «2007 թ. «Դիտարանի» հրատարակությունների ցանկը», «2008 թ. տարեգիրքը», ««Դիտարանի» գրադարանի 2007 թ. թողարկումը» CD-ROM–ի վրա։ Լեզուների ցանկը, որոնցով մատչելի կլինեն այդ հրատարակությունները, կտրվի «Հայտարարություն՝ բոլոր ժողովներին» նամակում, որն ուղարկվում է ամեն ամիս։ Այս առարկաները հարկավոր է պատվիրել մինչ 2007 թ. սեպտեմբերի 15–ը։ Խնդրում ենք, ուշադրություն դարձրեք, որ ««Դիտարանի» գրադարանի 2007 թ. թողարկումը» նախատեսված է ժողովի մկրտված անդամների համար և կարելի է ձեռք բերել միայն ժողովի միջոցով։
◼ 2008 թ. Հիշատակի երեկոյի առթիվ հատուկ հանրային ելույթը կներկայացվի 2008 թ. մարտի 31–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Ելույթի վերնագիրն ավելի ուշ կհայտարարվի։ Այն ժողովներում, որտեղ այդ շաբաթ այցելելու է շրջանային վերակացուն կամ համաժողով է անցկացվելու, այս ելույթը կներկայացվի հաջորդ շաբաթ։ Ոչ մի ժողովում մարտի 31–ով սկսվող շաբաթից շուտ հատուկ ելույթը չպետք է ներկայացվի։
◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը պետք է ստուգի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների համար ժողովի ֆինանսական հաշիվները։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին (տե՛ս «Ցուցումներ ժողովի ֆինանսական հաշիվների համար» բլանկը, S-27, ռուս.)։