Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2007 թ. դեկտեմբերի 31–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2007 թ. նոյեմբերի 5–ով սկսվող շաբաթից մինչև դեկտեմբերի 31–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։
ԴԱՍԵՐ
1. Ինչի՞ մասին պետք է հիշել ներգործուն վերջաբան ներկայացնելու համար։ [be, էջ 220, պարբ. 4–էջ 221, պարբ. 3]
2. Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ այն, ինչ ասում ենք քարոզչական ծառայության ժամանակ, ճշգրիտ է։ [be, էջ 223, պարբ. 2–4]
3. Հանդիպումների ժամանակ մեր ելույթներում ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ խորապես ընդունում ենք, որ ժողովը «ճշմարտության սյունն է ու հենարանը» (1 Տիմոթ. 3։15)։ [be, էջ 224, պարբ. 2–5]
4. Ինչո՞ւ է կարևոր ստուգել, որ մեր հաղորդած տեղեկությունը լինի հավաստի, և ինչպե՞ս կարելի է անել դա։ [be, էջ 225, պարբ. 1, 2]
5. Ինչպե՞ս կարող ենք ուսուցանելիս նյութը ավելի հասկանալի դարձնել։ [be, էջ 226, պարբ. 3–ից էջ 227, պարբ. 1]
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ի՞նչն է ցույց տալիս, որ «Յովնան» գիրքը վավերական է։ [bsi07, էջ 18, պարբ. 3]
7. Միքիայի ո՞ր մարգարեությունն է կապված Աստծու Թագավորության կառավարիչ Քրիստոս Հիսուսի հետ։ [bsi07, էջ 21, պարբ. 18]
8. Ի՞նչն է ցույց տալիս, որ «Ամբակում» գիրքը ներշնչված է Աստծուց։ [bsi07, էջ 23, պարբ. 4]
9. Ինչո՞ւ կարելի է ասել, որ մ.թ.ա. 520–ին հրեաները դեռ չէին ավարտել այն գործը, որի համար վերադարձել էին գերությունից (Անգէ 1։4)։ [bsi07, էջ 27, պարբ. 3]
10. Ո՞ր փառավոր օրվա մասին է Զաքարիան շատ անգամ կրկնում։ [bsi07, էջ 30, պարբ. 26]
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ինչպե՞ս կատարվեց միջատների հարձակման մասին մարգարեությունը առաջին դարում, և ինչպե՞ս է այն կատարվում այսօր (Յովէլ 2։1–10, 28)։ [w07 01.10, «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Յովէլ» և «Ամովս» գրքերից»]
12. Ի՞նչ էր նշանակում «մի կողով ամառային պտուղը» (Ամովս 8։1, 2)։ [w07 01.10, «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Յովէլ» և «Ամովս» գրքերից»]
13. Ի՞նչ իմաստով Եհովան «զղջաց այն չարության համար, որ ասել էր, թե պիտի անի» նինվեցիներին, և ինչպե՞ս պետք է սա ազդի մեզ վրա (Յովն. 3։10)։ [w03 15.07, էջ 17, 18]
14. Ի՞նչ է նշանակում քայլել Եհովայի անունով (Միք. 4։5)։ [w03 15.08, էջ 17, պարբ. 19]
15. Ե՞րբ և ինչպե՞ս Եհովան իր «տաճար» եկավ դատելու համար մեր օրերում (Մաղ. 3։1–3)։ [w07 01.04, էջ 22, պարբ. 4; ip-2-U, էջ 348, պարբ. 24]