Հայտարարություններ
◼ Փետրվար. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» կամ «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը։ Մարտ. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Ջանք թափիր, որպեսզի Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսես։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի առանձին համարներ։ Հարկավոր է հատուկ ջանքեր գործադրել այցելելու համար նոր հետաքրքրվողներին, ովքեր ներկա են եղել Հիշատակի երեկոյին և հատուկ հանրային ելույթին, սակայն ակտիվորեն չեն համագործակցում ժողովի հետ։ Այդպիսի այցելությունների նպատակը պետք է լինի Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսելը նրանց հետ, ովքեր դեռ չեն ուսումնասիրում։ Հունիս. «Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն» գիրքը։ Հուլիս. կարելի է տարածել ներքոհիշյալ 32 էջանոց գրքույկներից ցանկացածը. «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Արթո՛ւն կացեք», «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը», «Կառավարությունը, որը Դրախտ կբերի», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել», «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը», «Գիրք բոլորի համար», «Մահացածների հոգիները. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ. գոյություն ունե՞ն իրականում»։
◼ Քանի որ մարտն ունի հինգ շաբաթ–կիրակի օր, այդ ամիսը ենթառահվիրայության հրաշալի ժամանակ կարող է լինել։
◼ Քարտուղարն ու ծառայողական վերակացուն պետք է վերանայեն բոլոր ընդհանուր ռահվիրաների գործունեությունը։ Եթե որևէ մեկը դժվարանում է լրացնել պահանջվող ժամերի քանակը, երեցները միջոցներ կձեռնարկեն, որպեսզի նա աջակցություն ստանա։
◼ 2008 թ. Հիշատակի երեկոյի հետ կապված կներկայացվի հատուկ հանրային ելույթ, որի վերնագիրն է՝ «Ո՞վ կարող է հաջողությամբ կառավարել մարդկությանը»։ Լրացուցիչ տեղեկությունների համար տես 2007 թ. «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի սեպտեմբեր ամսվա հայտարարությունները։
◼ 2008 թվականի օգոստոսի 4–ից սկսած՝ բոլոր օտարալեզու ժողովներում և խմբերում գրքի ուսումնասիրության ծրագրի հետ կապված կսկսի գործել նոր կարգ։ Եթե այլ հրահանգներ չտրվեն, ապա հարկավոր է հետևել դրան։ Որոշ խմբեր արդեն ստացել են այս նոր կարգին հետևելու հրահանգը։ Գրքի ուսումնասիրության ծրագրի մասին ժողովը կիմանա իրենց լեզվով թողարկված «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Ուստի հարկավոր է պատվիրել այդ թերթիկի առնվազն մեկ օրինակ։ Բոլոր ժողովներն ու խմբերը պետք է նախօրոք բավականաչափ գրականություն պատվիրեն ուսումնասիրության համար։