Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2008 թ. հունիսի 30–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2008 թ. մայիսի 5–ով սկսվող շաբաթից մինչև հունիսի 30–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։
ԴԱՍԵՐ
1. Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի վստահ լինենք, որ մեր օգտագործած օրինակները հասկանալի են։ [be, էջ 242, պարբ. 3–էջ 243, պարբ. 1]
2. Ինչո՞ւ են պարզ օրինակները, որոնք ծանոթ են ունկնդիրներին, արդյունավետ։ [be, էջ 245, պարբ. 2–4]
3. Ինչո՞ւ է հարկավոր արդյունավետորեն օգտագործել զննական միջոցները, և ինչպե՞ս է Եհովան օգտագործում դրանք կարևոր դասեր սովորեցնելու համար։ (Ծննդ. 15։5; Երեմ. 18։6; Յովն. 4։10, 11)։ [be, էջ 247, պարբ. 1, 2]
4. Ինչպե՞ս կարող ենք կիրառել զննական միջոցները մեր սովորեցնելու որակը բարձրացնելու համար։ [be, էջ 248, պարբ. 1–3]
5. Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ ինչպե՞ս կարող ենք օգտագործել քարտեզները որպես արդյունավետ զննական միջոցներ։ [be, էջ 248, պարբ. 4]
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ի՞նչ ենք հասկանում սուրբ ոգու օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրելիս։ [be, էջ 32, պարբ. 3, 4]
7. Ինչպե՞ս կարող ենք սուրբգրային որևէ համար հասկանալու նպատակով հետազոտություն կատարել հենց Աստվածաշնչից։ [be, էջ 34, պարբ. 4–էջ 35, պարբ. 2]
8. Ինչպե՞ս է Հովհաննեսի Ավետարանում ընդգծվում այն միտքը, որ Հիսուսն է միակը, որի միջոցով Աստծու օրհնությունները տրվելու են բոլոր մարդկանց։ [bsi08–1, էջ 13, պարբ. 32]
9. Ի՞նչ սուրբգրային հիմքեր կան մտածելու, որ «Գործեր» գիրքը գրել է բժիշկ Ղուկասը։ [bsi08–1, էջ 14, պարբ. 3 և էջ 14, 15, պարբ. 5–7]
10. Ինչպե՞ս կարող է անհատը ելույթի պլան կազմել։ [be, էջ 39–41]
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ո՞ր տաճարն է «քառասունվեց տարում կառուցվել» (Հովհ. 2։20)։ [w08 4.15, «Եհովայի խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Հովհաննես» գրքից»]
12. Ովքե՞ր են «մահից անցնում դեպի կյանք» (Հովհ. 5։24, 25)։ [w08 4.15, «Եհովայի խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Հովհաննես» գրքից»]
13. Ինչո՞ւ է օգնականի, կամ՝ ճշմարտության ոգու համար Հովհաննես 14։16, 17–ում օգտագործվում «այն» դերանունը, մինչդեռ Հովհաննես 16։7, 8, 13, 14–ում՝ «նա», «նրա» դերանունները։ [w08 4.15, «Եհովայի խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Հովհաննես» գրքից»]
14. Ինչո՞ւ Հիսուսը Մարիամ Մագդաղենացուն ասաց, որ չկառչի իրենից (Հովհ. 20։17)։ [w08 4.15, «Եհովայի խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Հովհաննես» գրքից»]
15. Ի՞նչ է նշանակում այն, որ Հիսուսը «նույն ձևով պիտի գա», ինչպես որ գնաց երկինք (Գործ. 1։9–11)։ [rs-E, էջ 342, պարբ. 4; it-1-E, էջ 186, պարբ. 8]