Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 11/08 էջ 3
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2008 Մեր թագավորական ծառայությունը
2008 Մեր թագավորական ծառայությունը
km 11/08 էջ 3

Հայտարարություններ

◼Տարածելու համար նախատեսված գրականություն. Նոյեմբեր. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Ջանք թափիր սկսել Աստվածաշնչի ուսումնասիրություններ։ Դեկտեմբեր. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Եթե անհատը ունի այս գրքից, կարելի է առաջարկել 192–էջանոց այլ գիրք։ Հունվար. «Երբևէ ապրած մեծագույն մարդը» գիրքը։ Եթե անհատը երեխաներ ունի, կարելի է առաջարկել «Սովորիր մեծ ուսուցչից» գիրքը։ Փետրվար. կարելի է առաջարկել հետևյալ գրքերից որևէ մեկը. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» կամ «Ընտանեկան երջանկության գաղտնիքը»։ Մարտ. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Ջանք թափիր սկսել Աստվածաշնչի ուսումնասիրություններ։ Ապրիլ. «Դիտարան» և «Արթնացեք» պարբերագրերը։ Երբ այցելես հետաքրքրվող մարդկանց, այդ թվում նաև Հիշատակի երեկոյին և/կամ այլ աստվածապետական միջոցառման եկած անձանց, ովքեր սակայն ժողովի հետ սերտ կապ չունեն, առաջարկիր նրանց «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Քո նպատակն այն է, որ այդ գրքով Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսես։

◼ Հորդորում ենք բոլոր այն քարոզիչներին, ովքեր դեռ չեն լրացրել «Դիրքորոշում և լիազորագիր բժշկական միջամտության վերաբերյալ» փաստաթուղթը, դա անել։ Այս փաստաթղթով դուք կպաշտպանեք արյան փոխներարկումից հրաժարվելու ձեր իրավունքը։ Երեցներն անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց կտան (տե՛ս 2006 թ. նոյեմբեր ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրը)։

◼ Սկսած 2009 թ. հունվարի 1–ից՝ «նախագահող վերակացու» տերմինը այլևս չի օգտագործվի։ Այս նշանակումը ունեցող եղբայրը այդուհետ կոչվելու է «երեցների խորհրդի կոորդինատոր»։

◼ Մասնաճյուղին անհրաժեշտ են բոլոր նախագահող վերակացուների և քարտուղարների, ինչպես նաև հեռավոր տարածքներում գործող խմբերի համար պատասխանատու եղբայրների հասցեների ու հեռախոսահամարների վերջին տվյալները։ Եթե դրանց մեջ որևէ փոփոխություն է տեղի ունեցել, ժողովի Ծառայողական կոմիտեն պետք է առանց հետաձգելու լրացնի, ստորագրի և մասնաճյուղ ուղարկի «Նախագահող վերակացուի/քարտուղարի հասցեի փոփոխություն» (S-29-U) բլանկը։ Հեռախոսային կոդի և դասիչի (փոստային ինդեքսի) փոխվելու դեպքում նույնպես հարկավոր է տեղյակ պահել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը