Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականությունը. Հունվար. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Եթե տանտերն ունի այս գիրքը, քարոզիչը կարող է առաջարկել 192–էջանոց ցանկացած գիրք։ Փետրվար. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» և «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գրքերը։ Մարտ. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Եթե անհատը վերցնում է այս գիրքը կամ արդեն ունի այդ գրքից, քարոզիչը պետք է նպատակ դնի Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել նրա հետ։ Ապրիլ. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրեր։ Հետաքրքըրվող մարդկանց, այդ թվում նաև նրանց, ովքեր եկել էին Հիշատակի երեկոյին կամ այլ աստվածապետական միջոցառման, բայց ակտիվորեն չեն շփվում ժողովի հետ, վերայցելություն անելիս առաջարկիր «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Նպատակ դիր սկսել Աստվածաշնչի ուսումնասիրություն։
◼ Սկսած փետրվար ամսից՝ շրջանային վերակացուն կներկայացնի նոր հանրային ելույթ՝ «Ի՞նչ է Աստծու Թագավորությունն անում մեզ համար այսօր»։
◼ 2009 թ. հոկտեմբերի 10–ին Երևան քաղաքում (Հարավարևմտյան թաղամաս, Րաֆֆու 111/2) տեղի ունեցավ Թագավորության սրահի նվիրում։ Նվիրման ծրագրին մասնակցեց 196 մարդ։ Նոր Սրահում հանդիպումներ են անցկացնում հինգ ժողովներ։