Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականությունը.Մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրեր։ Հետաքրքրվող մարդկանց, այդ թվում նաև նրանց, ովքեր եկել են Հիշատակի երեկոյին կամ այլ աստվածապետական միջոցառման, բայց ակտիվորեն չեն շփվում ժողովի հետ, վերայցելություն անելիս առաջարկիր «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Նպատակ դիր սկսել Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Հունիս. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Եթե տանտերն ունի այս գիրքը, քարոզիչը կարող է առաջարկել 192–էջանոց ցանկացած գիրք։ Հուլիս և օգոստոս. կարելի է առաջարկել 32–էջանոց հետևյալ գրքույկները՝ «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Արթո՛ւն մնացեք», «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը», «Կառավարությունը, որը Դրախտ կբերի», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել» և «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը»։
◼ Ժողովի երեցների խորհուրդը պետք է վերանայի «Պատրաստ լինել աղետներին» 2006թ. հուլիսի 6–ի նամակը և հետևելով նամակի առաջնորդությանը՝ համոզվի, որ ձեռնարկված են բոլոր քայլերը՝ աղետներին պատրաստ լինելու համար։
◼ 2010թ. հունվարի 17-ին Չարենցավան քաղաքում տեղի է ունեցել Թագավորության սրահի նվիրում։ Նվիրման ծրագրին մասնակցել է 173 մարդ։ Նոր սրահում հանդիպումներ են անցկացնում երկու ժողովներ։
◼ Գրականության հաջորդ պատվերի հետ ժողովները պետք է սկսեն պատվիրել 2011թ. «Եհովայի վկաների օրացույցը» և «Գրությունները քննենք ամեն օր» գրքույկը։