Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2011թ. փետրվարի 28-ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 20 րոպեում կանցկացնի հունվարի 3-ով սկսվող շաբաթից մինչև փետրվարի 28-ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութի կրկնությունը։
1. Ի՞նչ գործ ձեռնարկեց Եզեկիան իր կառավարման սկզբում, և ինչպե՞ս մենք այսօր կարող ենք ընդօրինակել նրան (2 Տար. 29։16–18)։ [w09 6/15, էջ 9, պարբ. 13]
2. Ինչպե՞ս է 2 Տարեգրություն 36։21 համարը ընդգծում Երեմիա 25։8–11-ում արձանագրված մարգարեության կատարումը։ [w06 11/15, էջ 32, պարբ. 1–4]
3. Ինչպե՞ս է Եզրաս 3։1–6-ը թիկունք կանգնում աստվածաշնչյան այն փաստին, որ Երուսաղեմի 70 տարիների ամայացումը ավարտվեց ճիշտ ժամանակին։ [w06 1/15, էջ 19, պարբ. 2]
4. Ինչո՞ւ Եզրասը ապշահար եղավ, երբ իմացավ, որ իր ժողովուրդը ամուսնանում է օտարազգիների հետ (Եզր. 9։1–3)։ [w06 1/15, էջ 20, պարբ. 1]
5. Ովքե՞ր էին «անվանի մարդիկ», և նրանց դրսևորած ո՞ր վերաբերմունքից պետք է խուսափենք մենք (Նեեմ. 3։5)։ [w06 2/1, էջ 10, պարբ. 1; w86-(U) 7/15, էջ 10]
6. Ի՞նչ օրինակ է թողել կուսակալ Նեեմիան քրիստոնյա վերակացուների համար (Նեեմ. 5։14–19)։ [bsi06, էջ 8, պարբ. 16]
7. Ինչպե՞ս կարող ենք Նեեմիայի օրերում ապրող իսրայելացիների նման չթողնել «մեր Աստծու տունը» (Նեեմ. 10։32–39)։ [w98 11/1, էջ 20, պարբ. 12; w98-(U) 10/15, էջ 21, 22, պարբ. 12]
8. Որքա՞ն ժամանակով էր Նեեմիան բացակայել Երուսաղեմից (Նեեմ. 13։6)։ [w06 2/1, էջ 11]
9. Արդյո՞ք Եսթերը անբարո սեռական հարաբերություն ունեցավ Ասուերոս թագավորի հետ (Եսթ. 2։14–17)։ [w06 3/1, էջ 9]
10. Ինչո՞ւ Մուրթքեն հրաժարվեց խոնարհվել Համանի առաջ (Եսթ. 3։2; 5։9)։ [w06 3/1, էջ 9]