«Աստծու ուղերձը մեզ Երեմիայի միջոցով»
1. Ի՞նչ հրատարակություն լույս տեսավ 2010թ. մարզային համաժողովին, և ինչպե՞ս ենք այն օգտագործելու։
1 Որքա՜ն ոգևորվեցինք, երբ 2010թ. «Պահպանիր մտերմությունդ Եհովայի հետ» մարզային համաժողովին հայտարարվեց «Աստծու ուղերձը մեզ Երեմիայի միջոցով» նոր գրքի լույսընծայման մասին։ Այն բացատրում է, թե ամենօրյա կյանքին առնչվող ինչ դասեր կարող ենք սովորել «Երեմիա» և «Ողբ» գրքերից (Հռոմ. 15։4)։ Գիրքը նախատեսված է ժողովի Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպման համար, և կուսումնասիրենք՝ 2012թ. նոյեմբերի 5-ով սկսվող շաբաթից։
2. Ինչո՞ւ մեզ համար օգտակար կլինի Աստվածաշնչի «Երեմիա» և «Ողբ» գրքերի ուսումնասիրությունը։
2 Այսօր էլ օգտակար է։ Երեմիա մարգարեն իր անունը կրող գիրքը գրել է Հուդայում անհանգիստ ժամանակներում։ Սկզբում նա մտածում էր, թե չի կարողանա կատարել իր նշանակումը (Երեմիա 1։6)։ Բացի այդ, նրան հալածում էին ծանոթները և, հավանաբար, ազգականները, որոնք ապրում էին իր հայրենի քաղաք Անաթոթում (Երեմ. 11։21, 22)։ Զարմանալի չէ, որ Երեմիան ժամանակ առ ժամանակ վհատվում էր (Երեմ. 20։14)։ «Բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստելու» գործն անելիս մենք, ինչ խոսք, հաճախ դժվարությունների ենք բախվում և ունենում ենք այն նույն զգացումները, որ ուներ Երեմիան (Մատթ. 28։19)։ Երեմիայի գրքերի ուսումնասիրությունը կօգնի մեզ վստահությամբ ու եռանդով կատարելու մեր ծառայությունը։
3. Ինչպե՞ ս ենք օգտագործելու «Երեմիա» գիրքը։
3 Առանձնահատկությունները։ Այն սուրբգրային գլխավոր համարները, որոնք պետք է ընթերցվեն ուսումնասիրության ընթացքում, գրված են այլ տառատեսակով։ Իսկ յուրաքանչյուր շաբաթվա ուսումնասիրվելիք թեմայի վերջում կա թավատառով գրված մեկ կամ երկու հարց, որոնք ընդգծում են գլխավոր մտքերը։ Այդ հարցերը հարկավոր է ուղղել ունկնդիրներին՝ թեման կրկնելու նպատակով։ Գրքում կան բազմաթիվ գեղեցիկ նկարներ, և ժողովի անդամները, անկասկած, կցանկանան մեկնաբանել դրանք։
4. Ինչպե՞ս կարող ենք լիովին օգուտներ քաղել «Երեմիա» գրքի ուսումնասիրությունից։
4 Որպեսզի լիարժեք օգուտներ քաղես, նախապես պատրաստվիր։ Ուշադրություն դարձրու այն մտքերին, որոնք կարող ես կիրառել կյանքում կամ ծառայության մեջ։ Ակտիվորեն մեկնաբանություններ տուր։ Եհովայի օրհնությամբ Երեմիան կատարեց իր ծառայությունը, որից նա ուրախություն և բավականություն ստացավ (Երեմ. 15։16)։ Թող այս գրքի ուսումնասիրությունն օգնի մեզ Երեմիայի պես կատարելու մեր ծառայությունը։