Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2012թ. դեկտեմբերի 31-ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Յուրաքանչյուր հարցից հետո նշված է համապատասխան ամսաթիվը, որպեսզի հնարավոր լինի ամեն շաբաթ դպրոցին պատրաստվելիս հետազոտություն անել։
1. Հովել 2։1–10, 28 համարներում միջատների մասին գրված մարգարեությունը ինչպե՞ս է կատարվել։ [Նոյ. 5, w07 10/1, էջ 13, պարբ. 1]
2. Ի՞նչ էր նշանակում «ամառային պտուղներով մի զամբյուղը» (Ամոս 8։1, 2)։ [Նոյ. 12, w07 10/1, էջ 14, պարբ. 6]
3. Հավանաբար, ինչո՞ւ եդոմացիները հանդուգն սիրտ ունեին, և ի՞նչը երբեք չպետք է մոռանանք (Աբդիա 3, 4)։ [Նոյ. 19, w07 11/1, էջ 13, պարբ. 6]
4. Ի՞նչ իմաստով Եհովան ափսոսաց, որ մտադրվել էր աղետ բերել նինվեցիների վրա (Հովն. 3։8, 10)։ [Նոյ. 19, w07 11/1, էջ 14, պարբ. 13]
5. Ի՞նչ ենք սովորում Միքիա 3։4-ից։ [Նոյ. 26, w07 11/1, էջ 16, պարբ. 3]
6. Ո՞ր հարցերում կարող ենք նմանվել Ամբակումին (Ամբ. 2։1)։ [Դեկտ. 3, w07 11/15, էջ 10, պարբ. 3]
7. Ի՞նչ են նշանակում Անգե 1։6 համարի խոսքերը, և ի՞նչ ենք սովորում դրանից։ [Դեկտ. 10, w06 4/15, էջ 22, պարբ. 12–15]
8. Ինչո՞ւ էր մի մարդ Երուսաղեմը չափում լարով (Զաք. 2։1)։ [Դեկտ. 17, w07 12/1, էջ 10, պարբ. 1]
9. Զաքարիա 4։6, 7 խոսքերը ինչո՞ւ են մխիթարական Եհովայի երկրպագուների համար այսօր։ [Դեկտ. 17, w07 12/1, էջ 11, պարբ. 1]
10. Հաշվի առնելով, թե ինչ է գրված Մաղաքիա 3։16-ում՝ ինչո՞ւ երբեք չպետք է թուլանանք մեր անարատությունը պահելու հարցում։ [Դեկտ. 31, w07 12/15, էջ 29, պարբ. 3]