Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2013թ. փետրվարի 25-ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Յուրաքանչյուր հարցից հետո նշված է համապատասխան ամսաթիվը, որպեսզի հնարավոր լինի ամեն շաբաթ դպրոցին պատրաստվելիս հետազոտություն անել։
1. Ինչո՞ւ Հիսուսն ասաց, որ «նրանք, ովքեր սգում են», երջանիկ են (Մատթ. 5։4)։ [Հունվ. 7, w09 2/15, էջ 6, պարբ. 6]
2. Ի՞նչ են նշանակում Տիպար աղոթքի հետևյալ խոսքերը. «Մի՛ տար մեզ փորձության» (Մատթ. 6։13)։ [Հունվ. 7, w04 2/1, էջ 16, պարբ. 13]
3. Ինչո՞ւ Հիսուսն ասաց, որ իր աշակերտները չեն հասցնի ավարտել քարոզելը, «և մարդու Որդին կգա» (Մատթ. 10։23)։ [Հունվ. 14, w10 9/15, էջ 9, պարբ. 12; w00 2/1, էջ 8, պարբ. 17]
4. Ի՞նչ երկու բան է ընդգծվում մանանեխի հատիկի առակում (Մատթ. 13։31, 32)։ [Հունվ. 21, w08 7/15, էջ 17, 18, պարբ. 3–8]
5. Ի՞նչ էր սովորեցնում Հիսուսը՝ ասելով. «Եթե չփոխվեք ու չդառնաք երեխաների նման, դուք բնավ չեք մտնի երկնքի թագավորություն» (Մատթ. 18։3)։ [Հունվ. 28, w07 2/1, էջ 9, պարբ. 3, 4]
6. Ի՞նչ են նշանակում Հիսուսի այս խոսքերը. «Դո՛ւ ասացիր» (Մատթ. 26։63, 64)։ [Փետ. 11, w11 6/1, էջ 18]
7. Ինչո՞ւ է Հիսուսը կոչվում «նաև շաբաթի Տերը» (Մարկ. 2։28)։ [Փետ. 18, w08 2/15, էջ 28, պարբ. 7]
8. Ինչո՞ւ Հիսուսն իր մոր և եղբայրների մասին արտահայտվեց այնպես, ինչպես որ գրված է Մարկոս 3։31–35-ում, և ի՞նչ ենք սովորում։ [Փետ. 18, w08 2/15, էջ 29, պարբ. 5]
9. Հավանաբար ինչո՞ւ Հիսուսը կույրի տեսողությունը վերականգնեց երկու փուլով, և ի՞նչ ենք սովորում դրանից (Մարկ 8։22–25)։ [Փետ. 25, w00 3/1, էջ 11, պարբ. 7]
10. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես Հիսուսն արձագանքեց Պետրոսի կշտամբանքին (Մարկ. 8։32–34)։ [Փետ. 25, w08 2/15, էջ 29, պարբ. 6]