Ինչպե՞ս հասնել մարդկանց սրտին
1. Ի՞նչ ազդեցություն էր թողնում Հիսուսի սովորեցրածը իր ունկնդիրների վրա։
1 Հիսուսը հասնում էր իր ունկնդիրների սրտին։ Երբ նա բացատրում էր նրանց Սուրբ Գիրքը, աշակերտների սրտերը սկսում էին «վառվել» (Ղուկ. 24։32)։ Քանի որ իսկական հնազանդությունը սրտից է բխում, ինչպե՞ս կարող ենք մենք էլ բոցավառել նրանց սրտերը, ում սովորեցնում ենք՝ մղելով փոխելու իրենց կյանքերը (Հռոմ. 6։17)։
2. Ինչպե՞ս են նրբանկատությունն ու խորաթափանցությունը օգնում հասնելու անհատի սրտին։
2 Եղիր նրբանկատ ու խորաթափանց։ Շատերը չեն մղվի գործերի, եթե նրանց պարզապես ասենք, թե ինչն է ճիշտ, ինչը սխալ։ Եթե անմիջապես փորձենք համոզել անհատին, որ իր հավատալիքները սխալ են՝ Աստվածաշնչից բազում ապացույցներ բերելով, իրականում կվանենք նրան։ Անհատին գործերի մղելու համար նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչու է նա հավատում տվյալ ուսմունքին և ինչու է այս կամ այն կերպ վարվում։ Նրբանկատ և տեսակետ բացահայտող հարցերը կմղեն նրան արտահայտելու իր սրտում եղածը (Առակ. 20։5)։ Միայն դրանից հետո կկարողանանք ընտրել աստվածաշնչյան այնպիսի մտքեր, որոնք կհասնեն նրա սրտին։ Այդ իսկ պատճառով մենք պետք է անհատի նկատմամբ անձնական հետաքրքրություն ու համբերություն դրսևորենք (Առակ. 25։15)։ Չպետք է մոռանանք, որ մարդիկ տարբեր արագությամբ են հոգևորապես առաջադիմում։ Ուստի պետք է թույլ տանք, որ Եհովայի սուրբ ոգին ազդի նրանց մտածելակերպի և գործերի վրա (Մարկ. 4։26–29)։
3. Ինչպե՞ս կարող ենք օգնել ուսումնասիրողին զարգացնելու լավ հատկություններ։
3 Օգնիր նրանց լավ հատկություններ զարգացնելու։ Աստվածաշնչյան այն հատվածները, որոնք խոսում են Եհովայի բարության ու սիրո մասին, կարող են օգնել ուսումնասիրողներին լավ հատկություններ զարգացնելու։ Օրինակ՝ Սաղմոս 139։1–4 և Ղուկաս 12։6, 7 համարների միջոցով կարող ենք ցույց տալ, թե որքան է Եհովան հետաքրքրված մեզանից յուրաքանչյուրով։ Երբ ուսումնասիրողը իր սրտում գնահատանք զարգացնի Եհովայի բարության հանդեպ, նրա նկատմամբ իր սերն ու նվիրվածությունը կմեծանա (Հռոմ. 5։6–8; 1 Հովհ. 4։19)։ Բացի այդ, երբ նրանք իմանան, որ մեր արարքներով կա՛մ ուրախացնում, կա՛մ տխրեցնում ենք Եհովային, կմղվեն անելու այնպիսի բաներ, որոնք հաճելի կլինեն նրան (Սաղ. 78։40, 41; Առակ. 23։15)։
4. Երբ սովորեցնում ենք մարդկանց աստվածաշնչյան ճշմարտությունները, ինչպե՞ս կարող ենք հարգել նրանց ընտրելու իրավունքը։
4 Եհովան չի ստիպում որևէ մեկին հնազանդվել իր կանոններին։ Փոխարենը՝ նա ցույց է տալիս, թե ինչու է իմաստուն հետևել դրանց (Ես. 48։17, 18)։ Մենք ընդօրինակած կլինենք Եհովային, եթե օգնենք մարդկանց ինքնուրույն եզրահանգումներ անելու։ Ուսումնասիրողը օգուտներ կքաղի, երբ անձամբ համոզվի, որ պետք է փոփոխություններ մտցնի իր կյանքում (Հռոմ. 12։2)։ Դա նաև կմոտեցնի նրան «սրտեր քննողի»՝ Եհովայի հետ (Առակ. 17։3)։