Աստվածաշունչն ազդո՞ւմ է քո կյանքի վրա
Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը կարող է օգնել մեզ «հավատի մեջ հաստատված» և «արմատացած» լինելու (Կող. 2։6, 7)։ Սակայն որպեսզի Աստծու խոսքը ազդեցություն ունենա մեր կյանքի վրա, մենք պետք է խորհրդածենք մեր կարդացածի շուրջ և կիրառենք այն (Եբր. 4։12; Հակ. 1։22–25)։ Հեսու 1։8-ում նշված է երեք քայլերի մասին, որոնք արդյունավետ կդարձնեն ընթերցանությունը. 1) Կարդա Աստծու Խոսքը «օր ու գիշեր»։ 2) «Կիսաձայն կարդա», ինչը նշանակում է կարդալ այն արագությամբ, որը հնարավորություն կտա խորհրդածել ընթերցածի շուրջ և պատկերացնել տեղի ունեցած իրադարձությունները։ 3) «Ճշգրտորեն կատարիր այն ամենը, ինչ որ գրված է այնտեղ»։ Այս առաջարկները կիրառելը կօգնի մեզ «հաջողակ լինելու» և «իմաստությամբ գործելու»։