Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2015թ. դեկտեմբերի 28-ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Փակագծերում նշված ամսաթիվը կօգնի քարոզիչներին ամեն շաբաթ դպրոցին պատրաստվելիս փնտրտուքներ անելու։
Արդյո՞ք Դավիթը դաժանությամբ էր վարվում իր գերիների հետ, ինչպես եզրակացնում են ոմանք՝ կարդալով 1 Տարեգրություն 20։3 համարը։ [Նոյ. 2, w05 2/15, էջ 27]
Ի՞նչը մղեց Դավթին առատաձեռնության ոգի ցուցաբերելու, և ի՞նչը կօգնի մեզ նույնն անելու (1 Տար. 22։5)։ [Նոյ. 9, w05 10/1, էջ 11, պարբ. 7]
Ի՞նչ նկատի ուներ Դավիթը, երբ Սողոմոնին ասաց «ճանաչիր քո հոր Աստծուն» (1 Տար. 28։9)։ [Նոյ. 16, w10 11/1, էջ 30, պարբ. 3, 7]
Ի՞նչ է բացահայտում 2 Տարեգրություն 1։10-ում արձանագրված աղոթքը Սողոմոնի մասին, և ի՞նչ կարող ենք սովորել այս դեպքից մեր աղոթքների առնչությամբ (2 Տար. 1։11, 12)։ [Նոյ. 23, w05 12/1, էջ 19, պարբ. 6]
Համաձայն 2 Տարեգրություն 6։29, 30 համարների՝ ի՞նչ առանձնահատուկ ունակություն ունի Եհովան, և ինչո՞ւ պետք է մեր սիրտը բացենք նրա առաջ (Սաղ. 55։22)։ [Նոյ. 30, w10 12/1, էջ 11, պարբ. 7]
Ո՞րն էր գլխավոր պատճառը, որ Ասան թշնամու մեծաքանակ բանակի դեմ պայքարում հաղթանակ խնդրեց Եհովայից, և ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել մեր հոգևոր պատերազմի առնչությամբ (2 Տար. 14։11)։ [Դեկ. 7, w12 8/15, էջ 8, պարբ. 6–էջ 9, պարբ. 1]
Ինչպե՞ս է Հովսափատ թագավորի օրինակը ցույց տալիս, որ չնայած մեր անկատարությանը՝ Եհովան սիրում է մեզ, և ինչպե՞ս պետք է այս փաստը ազդի ուրիշների հանդեպ ունեցած մեր վերաբերմունքի վրա (2 Տար. 19։3)։ [Դեկ. 14, w03 7/1 էջ 17, պարբ. 13; cl, էջ 245, պարբ. 12]
Ինչո՞ւ և ինչպե՞ս ենք այսօր «վեր կենում» ու «կանգնում» (2 Տար. 20։17)։ [Դեկ. 21, w05 12/1, էջ 21, պարբ. 2; w03 6/1, էջ 21, պարբ. 15, 16]
Հովիադան ի՞նչ բարիք էր գործել Իսրայելում ճշմարիտ Աստծու ու նրա տան համար, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան (2 Տար. 24։15, 16)։ [Դեկ. 21, w13 1/15, էջ 9, պարբ. 11]
Համաձայն 2 Տարեգրություն 26։5-ի՝ ո՞վ լավ ազդեցություն թողեց երիտասարդ Օզիայի վրա, և ի՞նչ օգուտներ կարող են երիտասարդները ստանալ՝ շփվելով ժողովի հասուն քրիստոնյաների հետ։ [Դեկ. 28, w07 12/15, էջ 10, պարբ. 2, 4]